Երկուշաբթի , 28 Մայիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    20°
    Home » Լուրեր » Դիմելու ենք իրավապահներին

    Դիմելու ենք իրավապահներին

    Դիմելու ենք իրավապահներին
    Փետրվար 13, 2018 15:18 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանում փակ համարից զանգել եւ հոգեբուժարանից մարդիկ էին հրավիրել: «Թե ո՛ւմ էին ուզում տանել այստեղից` այդպես էլ չհասկացանք»,- ասաց կուսակցության ղեկավարը:

    Զարուհի Փոստանջյանն ասաց, որ  իրավական ընթացակարգերով բողոք են ներկայացնելու իրենց անդամների վրա հարձակվելու համար. «Իհարկե չենք հավատում իրավապահ մարմիններին: Կարեւորն այն է, որ մենք երբ ներկայացրինք գարշահոտը, ուզում էինք սթափեցնել ավագանու անդամներին, որ տարիներ շարունակ Նուբարաշենի ՔԿՀ-ից բաց թողված կոյուղաջրերը լցվում են հինգ շենքերի մուտքի մոտ»:

    ԵԾ ղեկավարի խոսքով՝ իրենք չէին ցանկանում  կոյուղաջուրը լցնել  Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վրա, այլ ցանկանում էին, որ այդ հոտը զգան  քաղաքապետարանում. «Բնակիչներն  են մեզ ասել՝ դա փոխանցել Տարոն Մարգարյանին»:

    Քաղաքապետարանը, ըստ Փոստանջյանի, ադեկվատ չի արձագանքում այս  վիճակին:

    Սոնա Դավթյան

    Նման թեմաներ

    scroll to top