// //

Երկուշաբթի , 25 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Դինքի գործով երկու մեղադրյալ պայմանական ազատ է արձակվել

    Դինքի գործով երկու մեղադրյալ պայմանական ազատ է արձակվել

    Դինքի գործով երկու մեղադրյալ պայմանական ազատ է արձակվել
    Մարտ 14, 2019 20:35 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Ստամբուլի դատարանը «Ակոս» պարբերականի երջանկահիշատակ խմբագիր Հրանտ Դինքի գործով մարտի 14-ին որոշում է կայացրել երկու կասկածյալների պայմանական ազատ արձակման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

    Ստամբուլի ժանդարմերիայի հետախուզական բաժնի ղեկավար Մուհարեմ Դեմիրքալեն և Fox TV հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն Էրջան Գյունը պայմանական ազատ են արձակվել: Նրանց նկատմամբ երկրից դուրս գալու արգելք է կիրառվել:

    Դինքի ընտանիքի փաստաբանների պահանջով հաջորդ դատական նիստին հարցաքննվելու է Ստամբուլի նախկին նահանգապետ Մուամեր Գյուլերը:

    Դինքի սպանության գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-13-ը:

    Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման հետևանքով:
    2012 
    թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, իսկ սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:
    2014 
    թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել  Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:Ներկայում Դինքի սպանության գործով կա 85 կասկածյալ, որոնց շարքում է նաև Էրդողանի թիվ մեկ թշնամի հայտարարված գյուլենականների առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը: Կասկածյալներից 11-ը կալանավորված են, իսկ 10-ը հետախուզման մեջ:


    Նման թեմաներ

    scroll to top
    //