Գլխավոր ժամանց Disney-ը կէկրանավորի «Ռապունցել. խճճված պատմություն» անիմացիոն ֆիլմը

Disney-ը կէկրանավորի «Ռապունցել. խճճված պատմություն» անիմացիոն ֆիլմը

27
0

Disney ստուդիայում պատրաստվում են Էկրանավորել «Ռապունցել. խճճված պատմություն» անիմացիոն ֆիլմը:

Ինչպես հայտնում է  Screen Rant-ը լրագրողները դիմել են կինոընկերության ներկայացուցիչներին, որտեղ նրանց հաստատել են, որ դա ճիշտ Է. նախագիծը գտնվում Է մշակման վաղ փուլում: Հայտնի Է, որ սցենարը գրելու Է Էշլի Փաուելը:

Առայժմ պարզ չԷ՝ արդյոք նախագիծը լինելու Է 2010 թվականի մուլտֆիլմի ուղղակի ադապտացիան, թե ստեղծողները, այնուամենայնիվ, շեշտը կդնեն Գրիմ եղբայրների օրիգինալ հեքիաթի վրա:

Դերասանական կազմը նույնպես առայժմ չի հայտարարվել: Բայց օգտատերերը ցանցում ենթադրել են, որ գլխավոր դերերից մեկը՝ արկածախնդիր Ֆլին Ռայդերի դերը, կարող Է խաղալ անգլիացի դերասան Բեն Բառնսը («Նառնիայի խրոնիկաները. արքայազն Քասփիանը», «Դորիան Գրեյ»):

«Ռապունցել. խճճված պատմություն» մուլիֆիլմը մեծ հաջողություն Է ունեցել: Ամբողջ աշխարհում նա վաստակել Է ավելի քան 592 միլիոն դոլար: ՌԻԱ Նովոստիի հաորդած տեղեկությունը փոխանցում է «Արմենպրես»-ը: