Գլխավոր Լուրեր Դիվանագետ Գառնիկ Բադալյանը հետմահու պարգևատրվել է

Դիվանագետ Գառնիկ Բադալյանը հետմահու պարգևատրվել է

2
0

Նախագահի հրամանագրով Գառնիկ Բադալյանը հետմահու պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Հրամանագրում մասնավորապես ասված է.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Դիվանագիտական երկարամյա անբասիր ծառայության համար Գառնիկ Ալեքսանդրի Բադալյանին հետմահու պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»։