Երեքշաբթի , 16 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «Դիվանագիտական ծառայության մասին» օրինագիծը դրական եզրակացություն ստացավ

    «Դիվանագիտական ծառայության մասին» օրինագիծը դրական եզրակացություն ստացավ

    «Դիվանագիտական ծառայության մասին» օրինագիծը դրական եզրակացություն ստացավ
    Հունիս 17, 2019 11:10 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

    Զեկուցողն էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը:

    Փոխնախարարը նշեց, որ խոսքը մի փոփոխության մասին է, որը թույլ կտա արտաքին գործերի նախարարության համակարգում աշխատող դիվանագետներին գործուղման մեջ գտնվել նաև Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համակարգում՝ երկարատև գործուղման կարգավիճակով:

    «Ներկա օրենքով այդ հնարավորությունը վերապահված է միայն վարչապետի աշխատակազմում գործուղմանը, և օրենքը փոփոխելու արդյունքում մենք պրոֆեսիոնալ դիվանագետներին հնարավորություն կընձեռենք նաև աշխատել և պահպանել իրենց դիվանագիտական ստաժը ԱԺ-ում, նախագահի աշխատակազմում և պետական այլ մարմիններում, եթե կա մասնավոր համապատասխան համաձայնություն՝ հայեցողական կամ վարչական պաշտոններում աշխատելու համար»,- ասաց Հովհաննիսյանը:


    Նման թեմաներ

    scroll to top