Երկուշաբթի , 20 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    25°
    Home » editorial » Դիվերսանտ-ահաբեկիչ ադրբեջանցին տեսանյութի միջոցով փորձում է աջակցել թուրք զինվորներին

    Դիվերսանտ-ահաբեկիչ ադրբեջանցին տեսանյութի միջոցով փորձում է աջակցել թուրք զինվորներին

    Դիվերսանտ-ահաբեկիչ ադրբեջանցին տեսանյութի միջոցով փորձում է աջակցել թուրք զինվորներին
    Հունվար 31, 2018 23:57 editorial, Բլոգ, Լուրեր, Միջազգային, Տեսանյութ A+ / A-

    Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

    2015 թվականին Թալիշի շրջանում դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու ժամանակ ադրբեջանցի սպա Քյամիլ Մուսավին կորցրեց մեկ աչքը և մեկ ոտքը: Հայկական բանակի զինծառայողները չներեցին թշնամու ահաբեկիչ սպայի հարձակումը և որպես պատիժ զրկեցին նրան մեկ աչքից, որպեսզի ամբողջ կյանքում, հայելու մեջ նայելուց, նա հիշի, որ չի կարելի հարձակվել խաղաղ ծառայություն իրականացնող զինվորների վրա: Սպան ադրբեջանական բանակի ոչ ավել ոչ պակաս հետախույզ էր՝ ավագ-լեյտենանտ զինվորական կոչումով:

    Իրեն վստահված առաջադրանքը տարիներ առաջ ձախողելուց հետո Քյամիլը դարձավ ազգային հերոս: Ռամիլ Սաֆարովից հետո մենք իհարկե չենք զարմանում նման դեպքերից, սակայն մարտական գործողությունը ձախողած հերոս սպա ունենալ մեկ քայլ առաջ էր Ադրբեջանի համար:

    Ավագ-լեյտենանտին այնքան են հերոսացրել, որ վերջինս մտածում է, թե ինքը նույնիսկ կարող է այլ զինվորների ոգեշնչման աղբյուր դառնալ: Տեսանյութի մեջ մեկ աչքանի «հերոսը» կոչ է անում թուրք զինվորներին կռվել հանուն հայրենիքի ու չխնայել կյանքը, սա ավելացնում է, որ ինքը մատրաստ է նաև իր մարմնի մյուս մասերը կորցնել հանուն թուրք ժողովրդի:

    Հիմա երևի թուրք զինվորները նստած մտածում են՝ արդյո՞ք իրենք ցանկանում են մեկ աչքով ապրել:

    Նման թեմաներ

    scroll to top