Հինգշաբթի , 21 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.38   
  •  EUR   Առք` 570.00   Վաճառք` 578.00   ՀՀ ԿԲ` 573.43   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 501.00   ՀՀ ԿԲ` 496.50   
  •  GBP   Առք` 636.00   Վաճառք` 654.00   ՀՀ ԿԲ` 645.77   
  •  RUB   Առք` 8.17   Վաճառք` 8.35   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 184.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 193.28   
outputra5huxgif
Sunny
30°
Home » editorial » Դոն Պիպոն` Էջմիածնի կրակոցների մասին

Դոն Պիպոն` Էջմիածնի կրակոցների մասին

Սեպտեմբեր 12, 2017 16:52 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

արթուր ասատրյան

Araratnews.am-ն այսօր տեղեկացրել է Էջմիածնի  կրակոցների դեպքի մասին: Լրատվամիջոցները  գրել էին, որ սպանվածներ Կարեն Դավթյանի եւ Լեւոն Ավետիսյանի սպանությունը կապ ունի  հեղինակություններ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո)-Կանեւսկի եղբայրներ «բազարի» հետ: Մեզ հաջողվեց կապ հաստատել Արթուր Ասատրյանի  (Դոն Պիպո) հետ:

«Ես 20  տարի է՝ Հայաստանում չեմ ապրում: Ինչի հետ ասես, որ ինձ չեն կապում:  Ի՞նչ կապ ունեմ էդ սպանության  հետ: Ես այդ մարդկանց հետ ի՞նչ ունեմ, որ վրեժխնդիր լինեմ:  Մեր ժողովուրդը սովորել է բամբասանքով օրն անցկացնի»,- ասաց Արթուր Ասատրյանը:

Մեր հարցին՝ Արթուր Ասատրյանը  լարված հարաբերություննե՞ր ունի Կանեւսկի եղբայրների հետ, մեր զրուցակիցն ասաց. «Կանեւսկի եղբայրներն ովքե՞ր են, ես չեմ էլ ճանաչում: Գիտեմ, որ նրանցից մեկը մեռել է, մեկն էլ Երեւանում խելոք ապրում է: Ի՞նչ ունեմ էս մարդու հետ  (նկատի ունի  Արտյոմ Կանեւսկուն.-խմբ.): Ո՛չ փող եմ աշխատել հետը, ո՛չ գործ եմ բռնել նրա հետ»:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top