Չորեքշաբթի , 17 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » editorial » Դոնալդ Թրամփի ավտոպարկը. 10 մեքենա, որոնք գործարարի համար ամենաթանկն են

    Դոնալդ Թրամփի ավտոպարկը. 10 մեքենա, որոնք գործարարի համար ամենաթանկն են

    Դոնալդ Թրամփի ավտոպարկը. 10 մեքենա, որոնք գործարարի համար ամենաթանկն են
    Հուլիս 12, 2019 13:50 editorial, Լուրեր, Միջազգային A+ / A-

    Միլիարդատեր և  ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը ավտոմեքենաների մեծ գիտակ է: Նրա անձնական ավտոտնակում հավաքված  են տասնյակ հետաքրքիր և խիստ թանկարժեք ավտոմեքենաների մոդելներ: Ամբողջ հավաքածուն թվարկելն իրական չէ. քանի  որ մեքենաների  մի  մասը  Թրամփը ոչ մեկին ցույց չի  տալիս: Ուստի  կներկայացնենք միայն նրանք, որոնք ստույգ հայտնի են:

    1. Rolls-Royce Silver Cloud 1956

    Avtopark-Donalda-Trampa-10-mashin-kotorymi-biznesmen-dorozhit-bolshe-vsego-4

    Սա Թրամփի առաջին հավաքածուային ավտոմեքենան է և դրա հետ մեկտեղ՝ ամենահինը: Այս մեքենան նա ձեռք է բերել դեռ 1970-ական թվականներին, երբ իր  շինարարական ընկերությունը նոր էր թափ հավաքում: Թրամփը բազմիցս ասել  է, որ Rolls-Royce Silver Cloud-ը իր հաջողության առաջին վառ վկայությունն է:

    2. Cadillac Fleetwood 1975

    Avtopark-Donalda-Trampa-10-mashin-kotorymi-biznesmen-dorozhit-bolshe-vsego-5-600x399

    Բիզնեսմենի երկրորդ կարևոր մեքենա-դարաշրջանը: Այս մեքենայով Թրամփն արդեն վաղուց չի  երթևեկում: Չնայած դրան՝ այն դեռ  պատվավոր տեղ է զբաղեցնում  իր  հավաքածուում մյուս նմուշների  հետ:

    3. Cadillac Trump Series Golden Edition 1988Avtopark-Donalda-Trampa-10-mashin-kotorymi-biznesmen-dorozhit-bolshe-vsego-6-600x399

    Բավական երկար միլիարդատերը վարել է այս մեքենան: «Գործարքներ կնքելու արվեստը» գրքում միլիարդատերն ի թիվս այլ բաների գրել է այն մասին, որ General Motors կոնցեռնն առաջարկել է իրեն թողարկել շքեղ ավտոմեքենաների սերիա, որոնք կկոչվեն միլիոնատերերի անուններով: Նախատեսվել էր բացառիկ լիմուզինների 50 նմուշ: Սակայն ընդամենը  մեկ նախատիպ է ստեղծվում, որն այժմ Թրամփի գարաժում է:

    4. Cadillac Allante

    Avtopark-Donalda-Trampa-10-mashin-kotorymi-biznesmen-dorozhit-bolshe-vsego-7-600x450

    Բիզնեսմենի հավաքածուում ռոդսթերներն շատ  են: Նույն այդ գրքում Թրամփը գրել է, որ General Motors-ն իրեն նվիրել  է Cadillac Allante հզոր ռոդսթեր: Թրամփը պնդում է, որ այդ նվերն արվել է միակ նպատակով՝ «օգնել» իրեն ճիշտ որոշում կայացնել նոր լիմուզիններ ձեռք բերելու հարցում:

    5. Mercedes-Benz 560 SL

    Avtopark-Donalda-Trampa-10-mashin-kotorymi-biznesmen-dorozhit-bolshe-vsego-8-600x449

    Նույն գույնի, ինչ առաջինը: Այս ավտոմեքենան Թրամփը գնել է 1987-ին՝ որպես նվեր իր կնոջը՝ Իվանային և ամուսնության 10-ամյակի  առթիվ: Հետաքրքիր մանրամաս է գույնը, այն նույն գույնի  է, ինչ 1956-ի Rolls-Royce Silver Cloud-ը:

    6. Acura NSX 1991

    Avtopark-Donalda-Trampa-10-mashin-kotorymi-biznesmen-dorozhit-bolshe-vsego-9-600x450

    Թրամը սիրում է սպորտային մեքենաներ: Շքեղ հետշարժահաղորդ սպորտքար, որի շասսին կարգավորել է հենց Ֆորմուլա-1 դասի չեմպիոն Այրթոն Սեննան: Ճիշտ նույն ձևի մեքենա է Թրամփը նվիրել դերասանուհի Մեյփլզին 1991-ին: Ինչ-որ ժամանակ ԱՄՆ-ի  ապագա նախագահը  նրան սիրահետել է:

    7. Lamborghini Diablo Roadster VT

    Avtopark-Donalda-Trampa-10-mashin-kotorymi-biznesmen-dorozhit-bolshe-vsego-1-600x399

    Զիլ տեսք ունի: Լիաշարժաբեր ավտոմեքենա, որը ձեռքով հավաքել են լավագույն  իտալացի վարպետներ: Հավաքելուց անմիջապես հետո ավտոմեքենայի միակ օրինակը  գնել  է Դոնալդ Թրամփը և 1995-ից ի վեր գտնվում է նրա գարաժում:

    8. Mercedes-Benz SLR McLaren 2004

    Avtopark-Donalda-Trampa-10-mashin-kotorymi-biznesmen-dorozhit-bolshe-vsego-10

    Գերմանական Mercedes-Benz ընկերության ամենաթանկ մեքենաներից մեկը: Դոնալդ Թրամփն այն գնել է թողարկվելուց անմիջապես հետո: Նորույթը նրա վրա նստել է կես միլիոն ԱՄՆ դոլար: Այն գնելուց անմիջապես հետո Թրամփն այն նվիրել է իր երրորդ կնոջը՝ ծագումով սլովենացի ֆոտոմոդել Մելանյա Կնավսին: Զվարճալի է, որ փոթորկային դինամիկայի պատճառով նա այդպես էլ ոչ մի անգամ չի նստել այս մեքենայի ղեկի առաջ:

    9. Rolls-Royce Phantom

    Avtopark-Donalda-Trampa-10-mashin-kotorymi-biznesmen-dorozhit-bolshe-vsego-12-600x399

    Դժվար էր պատկերացնել Թրամփի ավտոմեքենաների հավաքածուն առանց Rolls-Royce Phantom-ի: Մեքենան միլիարդատերը գնել է 2015-ին: Գնումը նրա համար արժեցել է ավելի  քան 500 հազար դոլար:

    10. Orange County Choppers

    Avtopark-Donalda-Trampa-10-mashin-kotorymi-biznesmen-dorozhit-bolshe-vsego-11-600x347

    Ահա այսպիսի  մոտոցիկլ նախագահի համար: Նախագահի  հավաքածուում կան մի  քանի հետաքրքիր մոտոցիկլներ, այդ թվում նաև՝ այսպիսի չոպպեր, որը հատուկ արվել  է բիզնեսմենի  համար դեռ 2012-ին: Մոտոցիկլը քաստոմ է, այսինքն՝ պատրաստված  է պատվերով և մեկ օրինակով:


    Նման թեմաներ

    scroll to top