Շաբաթ , 19 Օգոստոս 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.57   
  •  EUR   Առք` 553.00   Վաճառք` 567.00   ՀՀ ԿԲ` 561.79   
  •  CHF   Առք` 484.00   Վաճառք` 501.00   ՀՀ ԿԲ` 497.63   
  •  GBP   Առք` 604.00   Վաճառք` 623.00   ՀՀ ԿԲ` 616.73   
  •  RUB   Առք` 7.95   Վաճառք` 8.17   ՀՀ ԿԲ` 8.05   
  •  GEL   Առք` 192.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 200.24   
outputra5huxgif
Mostly Sunny
31°
Home » Լուրեր » Դպրոցի բակում կատարված դանակահարության դեպքը բացահայտվել է

Դպրոցի բակում կատարված դանակահարության դեպքը բացահայտվել է

Օգոստոս 12, 2017 11:39 Լուրեր, Հասարակություն A+ / A-

danak

Օգոստոսի 10-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և գոտկային շրջանի կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել 2000 թ. ծնված Արման Մ.-ն և նույն թվականին ծնված Մորիս Խ.-ն:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ Արման Մ.-ին, Մորիս Խ.-ին, ինչպես նաև նրանց տարեկից ընկերոջը՝ մեջքի շրջանում վնասվածք ստացած Արգիշտի Մ.-ին նույն օրը, ժամը 22.30-ին, Դավիթաշեն 2-րդ թաղամասում գտնվող թիվ 192 դպրոցի բակում դանակահարել են ոմն Աֆոնը և նրա ընկերները:
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների և Մաշտոցի բաժնի ոստիկանության վետերաների նախագահի կողմից անցկացած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 11-ին, ժամը 16-ին, բաժին է ներկայացել 2001 թ. ծնված Էդգար Ա.-ն և խոստովանել, որ նշված երեք տղաներին ինքն է դանակով հարվածել:
Ձեռնարկվում են միջոցառումներ Էդգար Ա.-ի ընկերների ինքնությունները պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top