Երեքշաբթի , 25 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Դպրոցներն առանց իրավական հիմքի իրավունք չունեն պահանջելու ընդունելության համար ցանկից դուրս տվյալներ

    Դպրոցներն առանց իրավական հիմքի իրավունք չունեն պահանջելու ընդունելության համար ցանկից դուրս տվյալներ

    Դպրոցներն առանց իրավական հիմքի իրավունք չունեն պահանջելու ընդունելության համար ցանկից դուրս տվյալներ
    Մայիս 22, 2019 21:54 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Այս օրերին առաջին դասարան հաճախելու իրավունք ունեցող երեխաների ծնողները համապատասխան ուսումնական հաստատություններին են ներկայացնում ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց ցանկը սահմանված է Կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված կարգով:

    ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ գործակալությունը, սակայն, ահազանգեր է ստաել, որ որոշ դպրոցներում ծնողներից պահանջում են լրացուցիչ անձնական տվյալներ, որոնք սահմանված չեն վերը նշված կարգով:

    Նախարարությունից հիշեցնում են, որ ԿԳՆ կողմից առաջին դասարանցիների ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

    • Դիմում՝ ուղղված տնօրենին,
    • Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք
    • Ծննդյան վկայականի կամ անձնագրի բնօրինակն ու պատճենը
    • 2 լուսանկար 3*4 չափի
    • Երեխայի հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանք
    • Վկայագիր «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ»՝ տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողին հատուկ դպրոց ընդունելու համար (առկայության դեպքում):

    Ցանկից դուրս այլ փաստաթղթեր, երեխայի կամ ծնողի լրացուցիչ անձնական տվյալներ պահանջելու դեպքում խորհրդատվության համար կարող եք դիմել Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը 010 594 193, 010 594 195 հեռախոսահամարներով կամ գրելով Գործակալության ֆեյսբուքյան էջին:


    Նման թեմաներ

    scroll to top