Կիրակի , 22 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.93   
  •  EUR   Առք` 561.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.16   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.86   
  •  GBP   Առք` 623.00   Վաճառք` 642.00   ՀՀ ԿԲ` 633.83   
  •  RUB   Առք` 8.27   Վաճառք` 8.51   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.94   
outputra5huxgif
Partly Cloudy
16°
Home » Բժիշկ » Սուր շնչառական հիվանդությունների կտրուկ աճ՝ դպրոցներում եւ մանկապարտեզներում

Սուր շնչառական հիվանդությունների կտրուկ աճ՝ դպրոցներում եւ մանկապարտեզներում

Հոկտեմբեր 5, 2017 15:48 Բժիշկ, Լուրեր, Հասարակություն A+ / A-

araa.thumb

Այսօր Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը  լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ որ վերջին շրջանում սուր շնչառական հիվանդությունների կտրուկ աճ է գրանցվել թե´ դպրոցներում, թե´ մանկապարտեզներում։

«Այս վարակը գրիպ չէ։ Գրիպը նույնպես սուր շնչառական հիվանդություն է, բայց սա ավելի ծանր տեսակ է, որին բնորոշ են շատ բարդություններ: Այն, ինչ մենք այսօր ունենք, դա ուղղակի սուր շնչառական վիրուս է։ Կարծում եմ` իրավիճակը մի փոքր կմեղմվի հոկտեմբերի 23-ից, քանի որ կսկսվեն դպրոցական արձակուրդները»,- ասաց գլխավոր ինֆեկցիոնիստը, միաժամանակ հավելելով, որ իրավիճակը վերահսկելի է: Նա տեղեկացրեց նաև, որ հիվանդությունը տարածվում է օդակաթլային տարբերակով, և ապաքինվելու համար 3-4 օր է պահանջվելու:

Արա Ասոյանը նշեց, որ սուր շնչառական հիվանդությունների աճի պատճառները բազմաթիվ են, բայց հիմանականը, ըստ նրա, վերջին օրերի ջերմաստիճանի կտրուկ անկումն է:

Նա խորհուրդ տվեց սուր շնչառական հիվանդության նախանշանների դեպքում անպայման այցելել տեղամասային պոլիկլինիկա:

122488199673267500288781848048447njpg
scroll to top