Չորեքշաբթի , 26 Ապրիլ 2017

  •  USD   Առք` 482.50   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 484.51   
  •  EUR   Առք` 522.00   Վաճառք` 532.00   ՀՀ ԿԲ` 518.72   
  •  CHF   Առք` 461.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 485.09   
  •  GBP   Առք` 610.00   Վաճառք` 628.00   ՀՀ ԿԲ` 619.83   
  •  RUB   Առք` 8.58   Վաճառք` 8.78   ՀՀ ԿԲ` 8.61   
  •  GEL   Առք` 187.00   Վաճառք` 210.00   ՀՀ ԿԲ` 201.46   
outputra5huxgif
Clear
Home » Լուրեր » Դպրոցում աշակերտներին կոնֆետ են բաժանել եւ ասել՝ ՀՀԿ-ից նվեր է. ահազանգում են ծնողները

Դպրոցում աշակերտներին կոնֆետ են բաժանել եւ ասել՝ ՀՀԿ-ից նվեր է. ահազանգում են ծնողները

Մարտ 20, 2017 13:33 Լուրեր, Հասարակություն A+ / A-

ԿԸՀ

Արմավիրի մարզի Արշալույս համայնքի միջնակարգ դպրոցում ուսուցիչները Հանրապետական կուսակցության անունից աշակերտներին ՀՀԿ «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսով կոնֆետ են բաժանել: Araratnews.am-ի խմբագրություն դիմած մի քանի ծնող, որոնց անունները, հասկանալի պատճառներով, չենք հրապարակում, պատմեցին, որ ուսուցիչները կոնֆետները բաժանելիս աշակերտներին ասել են՝ «Հանրապետական կուսակցության կողմից նվեր է»:

Նշենք, որ ուսուցիչները կոնֆետները երեխաներին բաժանել են հենց դասապրոցեսի ընթացքում:

Araratnews.am-ը հարցի վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ Արշալույսի Սամվել Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Մարիամ Հովսեփյանից, որը, սակայն, լսելով մեր հարցն ասաց, որ զբաղված է, ավելի ուշ զանգեք, բայց այդպես էլ մեր զանգերին չպատասխանեց: Համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանի հետ եւս մեզ կապ հաստատել չհաջողվեց:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Araratnews.am-ին փոխանցեց, որ զբաղվում են խնդրով:

«Մենք ինֆորմացիան ստացել ենք, փորձում ենք հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել»,- նշեց ԿԸՀ նախագահը:

Մեր հարցին՝ ովքե՞ր են պատասխանատվություն  կրելու դպրոցում դասապրոցեսի ընթացքում քարոզչությամբ զբաղվելու համար, Մուկուչյանն ասաց` միանշանակ դպրոցի ղեկավարությունն ու կազմակերպիչները:

Շողիկ Գալստյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top