Շաբաթ , 23 Հունիս 2018

    outputra5huxgif
    Clear
    18°
    Home » Լուրեր » Դրա՞մ, թե՞ դոլար. ինչպես է ճիշտ պահել գումարը տանը

    Դրա՞մ, թե՞ դոլար. ինչպես է ճիշտ պահել գումարը տանը

    Դրա՞մ, թե՞ դոլար. ինչպես է ճիշտ պահել գումարը տանը
    Հունվար 12, 2018 11:44 Լուրեր, Հասարակություն, Տնտեսական A+ / A-

    Այսօրվա աշխարհաքաղաքական պայմաններում, երբ ամեն ինչ ազդում է նաև տնտեսության ու արտարժույթի փոխարժեքի վրա, եթե ունեք խնայած գումար, որը նախընտրում եք պահել տանը, ինչ տարբերակով՝ դոլարո՞վ, թե՞ դրամով ճիշտ կլինի այն պահել: Հարցին Araratnews.am-ի հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

    «Եթե գումարը ցանկանում եք պահել տանը, ճիշտ կլինի այն պահել դոլարով, որովհետև դոլարը չի էժանանալու և, հավանաբար, դեռ կշարունակի արժևորվել՝ կապված ԱՄՆ-ի տնտեսության զարգացման հետ, և, ընդհանրապես, դոլարի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա ուժեղ է: Այնպես որ, գումարը  դոլարով պահելն ավելի ձեռնտու է, քանի որ այն կարժևորվի, և հետո փոխանակելիս ավելի շատ դրամի կվերածեն»,- նշեց պարոն Մակարյանը:

    Ինչ վերաբերում է գումարը բանկերում պահելուն, մեր զրուցակիցն ընդգծեց. «Բանկերը հատուկ քաղաքականություն ունեն, որ դրամով ավելի լավ տոկոսով են վերցնում ավանդները, քան դոլարով: Հիմա եթե մարդ կա, որ փող ունի, ուզում է դնել բանկում, որպեսզի այդ տոկոսով ինքն ապրի, պետք է դրամով անի, որովհետև դոլարի վրա տոկոսները քիչ են, դրամի վրա` ավելի շատ»:

    Գագիկ Մակարյանը նաև հավելեց, որ դոլարը ձեռնտու է նաև այլ երկրներում առևտուր անելու համար. «Օրինակ՝ Ուկրաինա կամ Ռուսաստան գնալ և առևտուր անել դոլարով ավելի ձեռնտու է, որովհետև  այնտեղ դոլարի դեֆիցիտ կա, եթե, օրինակ` 100 դոլարը վերածես ուկրաինական արժույթի` գրիվնայի, ահագին բան կառնես»:

    Էմմա Հովսեփյան

    Նման թեմաներ

    scroll to top