Շաբաթ , 16 Փետրվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Դրսում հաջողության չհասած տավուշցիներին հետ բերել հայրենիք. մարզպետ

    Դրսում հաջողության չհասած տավուշցիներին հետ բերել հայրենիք. մարզպետ

    Դրսում հաջողության չհասած տավուշցիներին հետ բերել հայրենիք. մարզպետ
    Փետրվար 11, 2019 12:00 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց Տավուշի  խնդիրների մասի: Նրա խոսքով՝ բոլոր խնդիրները լուծելի են, բայց առաջնահերթ է կադրեր ներգրավելը:

    Տավուշի մարզպետը հանդիպել է  սահմանամերձ գյուղերի ղեկավարների հետ նախընտրական շրջանում: «Առաջնահերթ է այդ գյուղերի տնտեսական զարգացումն ու արտագաղթի կասեցումը: Աշխատելու ենք Ռուսաստանի շրջանների հետ, որտեղ  արտագաղթել են տավուշցիներ եւ այնտեղ մեծ հաջողության չեն հասել: Փորձելու ենք թիրախավորված նրանց վերադարձնել հայրենիք»,- ասաց Հայկ Չոբանյանը:

    Մարզպետի կարծիքով՝ սահմանամերձ գյուղերն ունեն երաշխիքների կարիք գործարարների  համար: «Հատուկ մարկետինգային ծրագիր եւս կսահմանենք»,- խոստացավ գործադիրի անդամը:

     

     


    Նման թեմաներ

    scroll to top