Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Դուք կարո՞ղ ա փողոցում եք գտնվում․ էս ի՞նչ խոսելաձև ա․ վեճ ԱԺ-ում

    Դուք կարո՞ղ ա փողոցում եք գտնվում․ էս ի՞նչ խոսելաձև ա․ վեճ ԱԺ-ում

    Դուք կարո՞ղ ա փողոցում եք գտնվում․ էս ի՞նչ խոսելաձև ա․ վեճ ԱԺ-ում
    Մայիս 24, 2019 13:41 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Քրիստինա Պողոսյանն ու Գևորգ Գորգիսյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում վիճեցին:

    Քրիստինա Պողոսյանը Գորգիսյանին մեղադրեց 2016 թ․ ապրիլը շահարկելու մեջ՝ նրան պոպուլիստ որակելով։

    «Ձեր հետ դաշինքը ՔՊ-ի ամենամութ մասն է»,- ասաց Պողոսյանը։

    Գորգիսյանը Պողոսյանին խորհուրդ տվեց անցյալը չվիճարկել։

    Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ փորձեց հանդարտեցնել պատգամավորներին:

    Գորգիսյանն էլ իր հերթին Անդրանիկ Քոչարյանին մեղադրեց կանոնակարգին չհետևելու համար: «Ես ընդունեցի իմ մեղքը: Պարզապես վարողի իմ իրավունքով կասեմ, որ փորձեցիք այս քննարկումն անվտանգության տիրույթից տեղափոխել բառիս բուն իմաստով պոպուլիզմի տիրույթ։ Հիմա ես քվեարկության կդնեմ, և կորոշենք պոպուլիզմի աստիճանը որտեղ է գտնվում»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

    Քոչարյանը խնդրեց այսուհետ մյուս հարցերի քննարկման ժամանակ շարժվել պետականության և անվտանգության շահերով։

    «Իսկ ե՞րբ չենք շարժվում»,- արձագանքեց Գորգիսյանը։

    «Այ հենց հիմա չենք շարժվում»,- հակադարձեց Քոչարյանը։

    «Քֆուր կանեմ նրան, ով կկասկածի»,- բորբոքվեց Գորգիսյանը։

    Այստեղ նորից միջամտեց Սասուն Միքայելյանը՝ փորձելով սաստել Գորգիսյանին, ապա բորբոքվեց նաև Քրիստինե Պողոսյանը։

    «Ի՞նչ ա նշանակում՝ քֆուր կանեմ: Ես պահանջում եմ պարոն Գորգիսյանին հեռացնել»,- բարկացած հայտարարեց «Իմ քայլի» պատգամավորը։

    «Դուք փոքր եք, որ ինձ հեռացնեք»,- ասաց Գորգիսյանը։

    «Դուք կարո՞ղ ա փողոցում եք գտնվում կամ «Լուսավոր Հայաստանի» գրասենյակում, էս ի՞նչ խոսելաձև ա»,- արձագանքեց Պողոսյանը։

     


    Նման թեմաներ

    scroll to top