Ուրբաթ , 14 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » «Դուք քայլող լեգենդ եք, որով մենք հպարտանում ենք». Փաշինյանը՝ Ջիվան Գասպարյանին

    «Դուք քայլող լեգենդ եք, որով մենք հպարտանում ենք». Փաշինյանը՝ Ջիվան Գասպարյանին

    «Դուք քայլող լեգենդ եք, որով մենք հպարտանում ենք». Փաշինյանը՝ Ջիվան Գասպարյանին
    Հոկտեմբեր 12, 2018 17:48 Լուրեր, Հասարակություն, Մշակույթ A+ / A-

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջիվան Գասպարյանի  ծննդյան 90-ամյակի առթիվ:

    Երևան Տոնավաճառ

    Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացրած ուղերձում, մասնավորապես, ասված է.

    «Մեծարգո Ջիվան Գասպարյան,

    Սիրելի Վարպետ,

    Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։
    Մեր ողջ ժողովուրդը և աշխարհի երաժշտասեր հանրությունը Ձեզ արդեն դասել է համաշխարհային արվեստի մեծերի շարքը։ Դուք քայլող լեգենդ եք, որով մենք հպարտանում ենք։
    90-ամյակը պատկառելի հոբելյան է, և մենք շարունակում ենք ուրախանալ՝ տեսնելով Ձեզ բեմի վրա։ Մենք շարունակում ենք վայելել հայկական ծիրանափողը, որի փառքը Դուք տարածեցիք աշխարհով մեկ։

    Կրկին շնորհավորում եմ 90-ամյակի առթիվ և մաղթում քաջառողջություն և ամենայն բարիք»։


    Նման թեմաներ

    scroll to top