Երեքշաբթի , 25 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ձախ Հարութը Վերջին զանգի առիթով այցելեց իր հարազատ դպրոց

    Ձախ Հարութը Վերջին զանգի առիթով այցելեց իր հարազատ դպրոց

    Մայիս 25, 2019 13:31 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը մայիսի 24-ին Վերջին զանգի առիթով այցելեց իր հարազատ Նոր Արեշի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոց (նախկինում` Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 դպրոց)։ Ձախ Հարութը հանդիպեց դպրոցի տնօրինության և ուսուցչական անձնակազմի հետ, ինչպես նաև շնորհավորեց երեխաներին՝ Վերջին զանգի կապակցությամբ:

    Անակնկալ այցը մեծ ուրախություն պարգևեց թե՛ ղեկավար կազմին, և թե՛ շրջանավարտներին: Այցը հուզեց նաև Ձախ Հարութին, ով խոստովանեց, որ այն ամենին, ինչին հասել է, պարտական է նաև իր հարազատ դպրոցին, և չի մոռանա այդ ամենը: Նա նշեց, որ դպրոցական տարիները մեծ սիրով է վերհիշում:

    Ձախ Հարութը նաև ուսուցիչների համար կիթառով կատարեց սիրված «Էլ չենք լինի 20 տարեկան» երգը՝ հուզելով ներկաներին: Հանդիպումն անցավ ջերմ ու մտերմիկ մթնոլորտում:


    Նման թեմաներ

    scroll to top