Երեքշաբթի , 18 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Ձեր բոլոր ջանքերը գործադրեք` ձեր գործընկերոջը փողոցից բերեք խորհրդարան. Սերժ Սարգսյան

    Ձեր բոլոր ջանքերը գործադրեք` ձեր գործընկերոջը փողոցից բերեք խորհրդարան. Սերժ Սարգսյան

    Ձեր բոլոր ջանքերը գործադրեք` ձեր գործընկերոջը փողոցից բերեք խորհրդարան. Սերժ Սարգսյան
    Ապրիլ 17, 2018 17:22 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Այսօր Ազգային ժողովում Հայաստանի վարչապետի քվեարկությունից հետո ելույթ ունեցավ նորընտիր  վարչապետը, որն իր խոսքում երեք խորհուրդ տվեց ընդդիմադիրներին:

    Երևան Տոնավաճառ

    «Եթե կընդունեք` երեք խորհուրդ ձեզ. առաջին` իրոք խնդրում եմ ձերբազատվել Հայաստանի ընդդիմությանը հատուկ չլսելու բարդույթից, պետք է ունակություն ունենալ լսել, և  այդ բարդույթը  դրսևորվեց այս դահլիճում, երբ ընդամենը Արտակ Զեյնալյանն  հարց ուղղեց` պատասխան ստանալու ակնկալիքով: Ձեր  հարցադրումները, որ այս ամբիոնից հնչեցին ելույթի տեսքով, չէին ակնկալում պատասխաններ, և սա վատ  է: Դա ձեզ համար նաև օգտակար կլինի: Իրոք տեղյակ կլինեք իրավիճակին, դուք ինձ եք մեղադրում մի աշխարհ ստեղծելու և այդ աշխարհում հրճվելու բարդույթով, բայց այդ բարդույթը աչքիս` ոնց որ թե ձեզ ավելի է բնորոշ:

    Երկրորդ` իմ շատ  երիտասարդ գործընկերոջը, որ տեսնում եմ` քաղաքական ամբիցիաներ ունի, խորհուրդ եմ տալիս` ղեկավարվել պառլամենտարիզմի կանոններով: Հասկանում եք` սա դատարան չէ, որտեղ դատավճիռներ են ընթերցվում և մեղադրվում: Մեղադրում են միայն դատարանում: Այստեղ դուք կարող եք պատասխանատվության կանչել, քաղաքական պատասխանատվության: Այո, ես ընդունում եմ քաղաքական պատասխանատվությունը և լավի համար և վատի համար:

    Երրորդ խորհուրդս հետևյալն է` դուք ձեր բոլոր ջանքերը գործադրեք ձեր գործընկերոջը փողոցից բերեք խորհրդարան: Դա կլինի ձեր մեծագույն վաստակը: Երբեք որևէ ժամանակ անձամբ ես, մեր քաղաքական ուժը արյան ծարավ չի ունեցել, մենք արյուն շատ  ենք տեսել, շատ, բայց նույնիսկ թշնամու արյան ծարավ ես երբեք չեմ ունեցել: Եթե դուք պետական հիմնարկների գրավումը համարում եք խաղաղ ցույցեր, եթե դուք համարում եք, որ հիմա ցուցարարները պիտի  գան ու Ազգային ժողովի շենքում ձեր  աշխատասենյակների մեջ նստելով ձեր փոխարեն օրենքներ գրեն, դա ձեր մոտեցումներն են, դա ձեր պատկերացումներն են: Եթե ոչ` դուք հակառակ կողմում  պիտի  լինեք» նշեց Սերժ Սարգսյանը:


    Նման թեմաներ

    scroll to top