Երեքշաբթի , 12 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.50   Վաճառք` 485.50   ՀՀ ԿԲ` 484.11   
  •  EUR   Առք` 564.00   Վաճառք` 572.00   ՀՀ ԿԲ` 570.43   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 491.00   ՀՀ ԿԲ` 489.30   
  •  GBP   Առք` 634.00   Վաճառք` 653.00   ՀՀ ԿԲ` 646.00   
  •  RUB   Առք` 8.12   Վաճառք` 8.31   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 184.77   
outputra5huxgif
Clear
Home » Լուրեր » Ձեր նշած սուբյեկտը կրթության փորձագետ չէ. ԿԳ փոխնախարարը՝ Անահիտ Բախշյանի մասին. factor.am

Ձեր նշած սուբյեկտը կրթության փորձագետ չէ. ԿԳ փոխնախարարը՝ Անահիտ Բախշյանի մասին. factor.am

Սեպտեմբեր 13, 2017 14:48 Լուրեր, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

21733103_1258725180906519_425094852_n

«Այդպիսի ավագանու անդամ ճանաչում եմ, բայց կրթության ոլորտի փորձագետ չեմ ճանաչում»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԿԳ փոխնախարար Վահան Մկրտչյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի նախաձեռնությանը, որով վերջինս պահանջում է նախարար Լևոն Մկրտչանի հրաժարականը։ «Այդ սուբյեկտը վերջերս ազատվեց կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնից », – շարունակեց փոխնախարարը՝ վստահեցնելով, որ նախարարությունում այդ նախաձեռնությունից մտահոգ չեն: Հիշեցնենք՝ Անահիտ Բախշյանը ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հրաժարականը պահանջում է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Հրազդանի քաղաքապետի անչափահաս որդուն առաջադիմության համար ոսկե մեդալ շնորհելուց հետո ծավալված քննադատությունների ֆոնին: Նախարարը հայտարարել էր, որ Ռազմիկ Դանիելյանին չպարգևատրելու հիմքեր չկային: «Եթե մարդը ավտովթարի է ենթարկել ինչ-որ մեկին ու, ցավոք սրտի, ամեն ինչ դժբախտ ելքով է ավարտվել, դա ոչ մի կապ չունի նրա գիտելիքների հետ։ Նրան այդ մեդալը շնորհել են իր գիտելիքների համար, իսկ այդ դեպքի հետ կապված կա նախաքննություն, որը կպարզի մանրամասները», – նախարարի հիմնավորումներն արդարացրեց փոխնախարար Վահրամ Մկրտչյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ factor.am

 

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top