Երկուշաբթի , 28 Մայիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    20°
    Home » Լուրեր » Ձեր սիրտը չի՞ խառնում. Գոռ Վարդանյանը՝ միջադեպի մասին (տեսանյութ)

    Ձեր սիրտը չի՞ խառնում. Գոռ Վարդանյանը՝ միջադեպի մասին (տեսանյութ)

    Փետրվար 13, 2018 13:24 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    «Ես ուժ չեմ կիրառել»` ավագանու նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց  Երեւանի քաղաքապետարանի ավագանու անդամ Գոռ Վարդանյանը:

    Լրագրողների դիտարկմանը, թե Գոռ Վարդանյանն ու մյուսները բռնի ուժ են կիրառել «Երկիր ծիրանի» կուսակցության անդամների նկատմամբ, Վարդանյանը հորդորեց տեսանյութերը նայել: «Իսկ ճի՞շտ է, որ այդ թունավոր նյութերը բերում են: Մենք այդ մարդկանց հեռացրել ենք դահլիճից: Ձեր սիրտը չի՞ խառնում: Ես զգացի, որ շատ մարդկանց սիրտն այս հոտից խառնում է»,- ասաց ավագանու անդամը:

    «Դուք Տարոն Մարգարյանի անձնական թիկնապա՞հն եք»,- հարցրեց լրագրողներից մեկը:

    «Էդ ի՞նչ հարցեր ես տալիս: Դուք բոլորդ դահլիճում եք եղել: Խնդրում եմ ռեալ ձեւով մեկնաբանել տեղի ունեցածը»,- ասաց Վարդանյանն ու հեռացավ:

    Իսկ թե ինչ էր տեղի ունեցել իրականում՝ տեսանյութում:

    Սոնա Դավթյան

    Նման թեմաներ

    scroll to top