Ուրբաթ , 14 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » editorial » ՀՀ նախագահը պատասխանել է ադրբեջանցի ուսանողի հարցին

    ՀՀ նախագահը պատասխանել է ադրբեջանցի ուսանողի հարցին

    ՀՀ նախագահը պատասխանել է ադրբեջանցի ուսանողի հարցին
    Նոյեմբեր 29, 2018 19:21 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Օտտո-ֆոն Գուերիկեի համալսարանում այսօր հանդիպել է դասախոսների և ուսանողների հետ։

    Երևան Տոնավաճառ

    Խոսելով երտասարդ լինելու կարևորության և առավելությունների մասին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է.

    «Մենք սկսում ենք ծերանալ այն ժամանակ, երբ դադարում ենք սովորել: Դադարում ենք ուրախանալ նոր բացահայտումներով: Դադարում ենք հայտնաբերել ու հայտնագործել:

    Ի՞նչ է նշանակում լինել երիտասարդ: Կարծում եմ՝ այստեղ խնդիրը տարիների քանակը չէ: Վստահ եմ, ձեզնից յուրաքանչյուրը հանդիպել է մարդկանց, ովքեր 16 կամ 20 տարեկան են, բայց արդեն շատ տարեց են, հետաքրքրված ու ակտիվ չեն: Եվ միաժամանակ տեսել եք 60, 70 կամ 90 տարեկան մարդկանց, ովքեր լի են կյանքով: Երիտասարդության ցուցիչներից է ֆիզիկական ակտիվությունը: Որքան ավելի ակտիվ կյանքով ենք ապրում, այնքան ավելի երիտասարդ ենք:Կարևոր է ամեն օր սովորել նոր բան:

    Ժամանակը հարաբերական է և կախված է յուրաքանչյուրի արագությունից:

    Մեր ձեռքերում է՝ լինել երիտասարդ ու ապրել լիարժեք կյանքով՝ անկախ տարիքից:

    21-րդ դարը երիտասարդների ժամանակն է:

    Ինչո՞ւ է կարևոր լինել երիտասարդ 21-րդ դարում:

    21-րդ դարը տարբեր է լինելու: Ես ավարտում եմ իմ գիրքը, որը կոչվում է «Համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագիծը»: Սա չի նշանակում, որ մենք քվանտային ֆիզիկայի օրենքներն ենք կիրառելու այդ ամենը նկարագրելու համար: Սա ենթադրում է, որ իրադարձությունները, քաղաքականությունը չեն լինելու դասական ձևով: Աշխարհում այսօր տեղի ունեցող իրադարձությունները դրա ապացույցն են:

    21-րդ դարը երիտասարդների ժամանակաշրջան է, 21-րդ դարը դուք կառավարելու եք ամբողջովին այլ կերպ, քան մենք ենք արել նախկինում: Հուսով եմ, որ բոլորդ կշարունակեք երիտասարդ մնալ:Որպես եզրակացություն՝ ուզում եմ ասել, որ երիտասարդ լինելու համար պետք է ամեն օր նոր բան սովորեք, պետք է ուրախանաք և զարմանաք ամենօրյա բացահայտումներով:

    Երբ գաք Հայաստան, շատ ուրախ կլինեմ ձեզ ցույց տալ, որ այն իսկապես 21-րդ դարի երկիր է, շատ արագ է ընթանում: Երկիրը չունի մեծ բնական պաշարներ, սակայն ունի մարդկային մեծ ներուժ և լավ կրթություն: Հայաստանը տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար է:

    Այս ամենը երկրի ուժն է, ուժը փոքր պետության, բայց համաշխարհային ազգի»։

    Հանրապետության նախագահը պատասխանել է նաև մասնակիցների հարցերին։

    Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության մասին ադրբեջանցի մասնակցի հարցին՝ նախագահ Սարգսյանն ասել է.

    «Մարդկության տեսանկյունից ողբերգություն է այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում: Չեմ ցանկանում հետ գնալ դեպի պատմություն:

    Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, գուցե կարող է ստեղծել մի միջավայր, որում խնդիրը կարող է հանգուցալուծվել: Հայաստանն ունի նոր կառավարություն և նոր սահմանադրություն: Ես պետության գլուխն եմ, սակայն կառավարության ղեկավարը չեմ: Հիմա Հայաստանը նման է Գերմանիային: Սահմանադրությամբ կառավարության ղեկավարը պետք է բանակցի Իլհամ Ալիևի հետ: Իմ դերակատարումը կարող է լինել խորհուրդներ տալը:

    Ուզում եմ մի կարևոր բան շեշտել. մարդիկ են մահացել ոչ միայն Ադրբեջանում, այլև Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում: Կարծում եմ՝ պետք է անենք հնարավոր ամեն բան՝ ստեղծելու արդար և խաղաղ միջավայր խնդրին լուծում տալու համար: Արդյոք դա հեշտ է տրվելու՝ ոչ: Սակայն մենք պետք է փորձենք դա անել այսօր, այլապես ձեր և մեր երեխաները տարիներ անց ստիպված են լինելու նույն հարցը տալ։

    Ուստի ժամանակն է լուծել խնդիրը»։


    Նման թեմաներ

    scroll to top