Գլխավոր Լուրեր Ձերբակալությունների շղթան կարող է հասնել Հայաստան

Ձերբակալությունների շղթան կարող է հասնել Հայաստան

7
0

Մինչ Հայաստանի քաղաքացիներն ու մամուլը քննարկում են, թե ով պետք է վճարի գազի թանկացած գինը՝ սպառո՞ղը, թե՞ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, ռուսական մամուլում հետաքրքիր տեղեկություններ են հայտնվում:

Գազային մեքենայությունների և խարդախության համար Ռուսաստանում ձերբակալվել է Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մտերիմ ընկերը՝ Ռաուլ Արաշուկովը. «Գազպրոմ մեժռեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի խորհրդականը կասկածվում է քրեական համայնքի եւ հատկապես լայնամասշտաբ խարդախության կազմակերպման մեջ` ավելի քան 30 միլիարդ ռուբլու գազի խարդախության մեջ:

Նա Կարեն Կարապետյանի մտերիմ ընկերներից է, Կարապետյանն էլ, ինչպես գիտեք, Հայաստանում էր զբաղվում գազային մեքենայություններով: Կարեն Կարապետյանի ստեղծած սխեմաների հետևանքով Հայաստանը միլիոնների պարտքեր կուտակեց ռուսական ընկերության նկատմամբ և «Գազպրոմի» վերջին՝ 20 տոկոս բաժնեմասը վաճառեց ու ընկավ ռուսական ընկերության թակարդի մեջ: Կարեն Կարապետյանի հարստանալու հետևանքով Հայաստանը կորցրեց էներգետիկ ինքնիշխանության վերջին տոկոսներն ու ստիպված է ամեն անգամ դողացող սրտով բանակցել, որպեսզի հանկարծ ու գազը հայ սպառողի համար չթանկանա: Սա, բնականաբար, քննարկման այլ նյութ է, որին  կանդրադառնանք առաջիկայում:

Անդրադառնանք գազային, այսպես ասած, թալանին ու հայկական իրականության մեջ տեղի ունեցած՝ Կարեն Կարապետյանի բնութագրած «պրիմիտիվ» գողությանը:

Կարեն Կարապետյանը սահմանեց ներտնային գազի սպասարկման պարտադիր մուծում, երբ յուրաքանչյուր սպառող ամեն ամիս պետք է վճարի  «Էյ-Ի-Ջի-սերվիս» ՍՊԸ («AEG service») աշխատակցին՝ այցի համար՝ իբր գազամատակարարումը ստուգելու համար։

Գուշակեք՝ թե ո՛ւմ է պատկանում պրիմիտիվ գողությամբ զբաղվող այս ընկերությունը: Այո՛՝ Կարեն Կարապետյանին: Պրիմիտիվ այս հնարքի միջոցով գազային մոնոպոլիստները՝ Կարապետյանի գլխավորությամբ, ստանում են միլիոնավոր դոլարների եկամուտ։

Եթե ՌԴ-ում ձերբակալվում է Արաշուկովը, դա մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ գազային մախինատորների օրերը հաշված են, և շղթայական ռեակցիայով ձերբակալությունը կարող է հասնել Հայաստան:

Իսկ թե Հայաստանում կվերացվի՞ Կարեն Կարապետյանի հորինած այդ ծառայությունը՝ ցույց կտա ժամանակը։