Հինգշաբթի , 23 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » Ձերբակալվածների պայմանները կբարելավվեն

    Ձերբակալվածների պայմանները կբարելավվեն

    Ձերբակալվածների պայմանները կբարելավվեն
    Մայիս 16, 2019 12:10 Իրավական, Լուրեր A+ / A-

    Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու փաթեթ ներկայացրեց:

    Նախարարն առաջարկեց ազատությունից զրկված անձանց նկատմամբ տույժի միջոցներ կիրառելիս  հաշվի առնել ոչ միայն  խախտումը կատարելու հանգամանքները, դատապարտելի անձն ու վարքագիծը, այլեւ տույժով նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը: «Պատժախցում գտնվելիս արգելվում է անձի աշխատելը, քանի որ նա չի կարող աշխատել: Անձի պատժախուց տեղափոխվելիս անձի իրավունքները սահմանափակվում են բավարար հիմքերով: Նախատեսվել է, որ պատժախցում գտնվելիս դատապարտյալին կարող են արգելել դրամական փոխանցումներ անել, բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, հանձնուքներ ստանալը, տեսակցությունները՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Ընդ որում՝ սահմանափակումներից յուրաքանչյուրը պետք է հիմնավորի քրեակատարողական հիմնարկը»,-  մանրամասնեց Զեյնալյանը:

    Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ  ներկայացված փաթեթը բարելավում է ձերբակալված անձանց  վիճակը:

    Փաթեթը միաձայն ընդունվեց Կառավարության նիստում:

     


    Նման թեմաներ

    scroll to top