Չորեքշաբթի , 24 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Ձերբակալվել է 4 անձ, որոնցից 2-ը՝ անչափահաս

    Ձերբակալվել է 4 անձ, որոնցից 2-ը՝ անչափահաս

    Ձերբակալվել է 4 անձ, որոնցից 2-ը՝ անչափահաս
    Մարտ 13, 2019 20:30 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կատարված գողության դեպքերի մի շարք հանգամանքներ: Ձերբակալվել է 4 անձ, որոնցից 2-ը՝ անչափահաս:

    2019թ. մարտի 8-ին ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել՝ Դավթաշեն վարչական շրջանի Տ. Պետրոսյան փողոցում գործող հագուստի խանութ-սրահից գողություն կատարելու մասին: Մարտի 12-ին տարբեր քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել նաև նույն վարչական շրջանում գործող վարսահարդարման սրահից և մթերային խանութից կատարված գողության դեպքերի մասին:

    Դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Որոշում է կայացվել՝ նշված քրեական գործերը մեկ վարույթում միացնելու, քննչական խումբ ձևավորելու և քրեական գործի նախաքննության կատարումը քննչական խմբին հանձնարարելու մասին:

    Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են գողության դեպքերի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են: Նրանցից 2-ը անչափահասներ են՝ ծնված 2001թ. , մյուս երկուսը՝ ծնված 2001 և 1988թթ.:

    Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև վերը նշված անձանց կողմից Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գործող տարբեր խանութներից կատարված գողությունների վերաբերյալ:

    Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, խուզարկություն, հարցաքննություն:

    2019թ. մարտի 12-ին վերը նշված 4 անձինք ձերբակալվել են՝ գողություն կատարելու կասկածանքով:

    Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի և լրիվ քննությունն ապահովելու, ինչպես նաև նշված անձանց գործողություններից տուժած այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:


    Նման թեմաներ

    scroll to top