Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    14°
    Home » Լուրեր » Ի՞նչ կարգախոսներով ու պաստառներով են ներկայանում քաղաքապետի թեկնածուները (լուսանկարներ)

    Ի՞նչ կարգախոսներով ու պաստառներով են ներկայանում քաղաքապետի թեկնածուները (լուսանկարներ)

    Ի՞նչ կարգախոսներով ու պաստառներով են ներկայանում քաղաքապետի թեկնածուները (լուսանկարներ)
    Սեպտեմբեր 14, 2018 15:07 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Այս տարի Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 23-ին։ Քարոզարշավը տևելու է ընդամենը 12 օր՝ սեպտեմբերի 10-21-ը:Հիշեցնենք՝ Երեւանի ավագանու ընտրություններին  մասնակցության հայտ են ներկայացրել «Իմ քայլը» դաշինքը՝ ի դեմս քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի, «Լույս» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն  է, Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ ի դեմս Միքայել Մանուկյանի, «Երևանի հանրություն» դաշինքը՝ ի դեմս Անահիտ Թարխանյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ ի դեմս Նաիրա Զոհրաբյանի, «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը՝ ի դեմս Արարատ Զուրաբյանի, «Ժառանգությունը»՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, «Օրինաց երկիրը»՝ ի դեմս Մհեր Շահգելդյանի, «Ռեֆորմիստներ» կուսակցությունը՝ ի դեմս Արտակ Ավետյանի, «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ ի դեմս  կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը՝ ի դեմս Մանուել Գասպարյանի, «Հայք» կուսակցությունը՝ ի դեմս Գեւորգ Հովսեփյանի:

     

    Untitled-collage

    Araratnews.am-ը ներկայացնում է քաղաքական ուժերի կարգախոսներն ու պաստառները:

    ՀՅԴ-ն Երևանի ավագանու ընտրություններում հանդես կգա «Միասին հանուն Երևանի» կարգախոսով: ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորում է բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի  նախագահ Միքայել Մանուկյանը։

     

    41382465_1789497991163242_3946756760961810432_n

     

     

    «Ռեֆորմիստների կարգախոսն է՝ «Կանաչ Երևան», իսկ համամասնական ցուցակը գլխավորում է կինոռեժիսոր Արտակ Ավետյանը:

     

    reformistner

     

    «Ժառանգությունը» հանդես է գալիս «Ժպտա» կարգախոսով: Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է:

    41454195_2432546216772834_603002121184346112_n

     

     

     

    «Երեւանի հանրություն» դաշինքը հանդես է գալիս  «Ի շահ հարազատ քաղաքի» կարգախոսով, իսկ քաղաքապետի թեկնածուն Անահիտ Թարխանյանն է:

     

    Անահիտ թարխանյան

     

     

    «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն  Արտակ Զեյնալյանն է, դաշինքի կարգախոսն է՝  «Երևան՝ լույսի քաղաք»:

     

    լույս

     

    «Բարեկարգ, հարմարավետ, կանաչ Երևանս»՝ այս կարգախոսով է ներկայանում  ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

    ԲՀԿ

     

    «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուն  Հայկ Մարությանն է՝ «Քա՛յլ արա, Երևան»կարգախոսով:

    41384954_1878023955644010_7795230806036709376_o

     

    «Հայոց համազգային շարժում» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Արարատ Զուրաբյանն է, կարգախոսը՝ «Միասի՛ն…»:

    41423909_735829403419635_6426430977978925056_n

     

    «Օրինաց երկիր» կուսակցության թեկնածուն  Մհեր Շահգելդյանն է: ՕԵԿ-ը հանդես է գալիս «Մենք ենք ու մեր Երեւանը» կարգախոսով:

    Մհեր  Շահգելդյան

     

    «Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է:  Երեւանցիներին ներկայանում է «Արդարություն եւ օրենք» կարգախոսով:

    41434883_2111101175622735_8208235277831897088_n

     

    «Ժողովրդավարական ուղի» կուսակցության կարգախոսն է՝ «Երեւանը ես եմ, Երեւանը դու ես, Երեւանը մենք ենք»: Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանուել Գասպարյանն է՝ երջանկահիշատակ պատգամավոր Մանուկ Գասպարյանի որդին:

    ԺՈՒԿ

     

    «Հայք» («Հայկազուններ») կուսակցության կարգախոսն է՝ «Երեւանը՝ մարդկության մայրաքաղաք», քաղաքապետի թեկնածուն է Գեւորգ Հովսեփյանը:

    հայք

     

    Սոնա Դավթյան

    Նման թեմաներ

    scroll to top