Կիրակի , 18 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկը՝ այսօր. հայ մարզիկների ժամանակացույցը

    Ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկը՝ այսօր. հայ մարզիկների ժամանակացույցը

    Ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկը՝ այսօր. հայ մարզիկների ժամանակացույցը
    Փետրվար 9, 2018 12:24 Լուրեր, Հասարակություն, Միջազգային, Սպորտ A+ / A-

    Ավելի քան 2500 մարզիկ Հարավային Կորեայում կպայքարի օլիմպիական մեդալների համար: Այսօր՝ փետրվարի 9-ին, Փհենչհան քաղաքում մեկնարկում են ձմեռային 23-րդ օլիմպիական խաղերը: Բացման արարողությունը տեղի կունենա Երեւանի ժամանակով 15:00-ին: Կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում:

    Մարզիկները կմրցեն 15 մարզաձեւերում: Հայաստանն օլիմպիական խաղերում ներկայացնում է 3 հոգի: Դահուկավազքում կմրցեն Միքայել Միքայելյանը եւ Կատյա Գալստյանը, իսկ լեռնադահուկային սպորտում՝ Աշոտ Կարապետյանը: Այսօր բացմանը հայկական պատվիրակության դրոշակակիրը լինելու է Միքայել Միքայելյանը: Նա դրոշակակիր է եղել նաեւ 2016 թ. Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում կայացած պատանեկան օլիմպիական խաղերում:

    Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցասպարեզում է լինելու Կատյա Գալստյանը. նույն օրը՝ փետրվարի 13-ին նաև Միքայել Միքայելյանը

    Փետրվարի 13, ժամը 12:

    30. սպրինտ (Երևանի ժամանակ) -  Կատյա Գալստյան

    փետրվարի 13, 13:05. սպրինտ  - Միքայել Միքայելյան

    փետրվարի 15, 10:30. 10 կմ ազատ ոճ - Կատյա Գալստյան

    փետրվարի 16, 10:00. 15 կմ ազատ ոճ -  Միքայել Միքայելյան

    փետրվարի 18, 05:15, հսկա ոլորավայրէջք -  Աշոտ Կարապետյան

    փետրվարի 12, 05:15, հատուկ ոլորավայրէջք -  Աշոտ Կարապետյան

    Օլիմպիական խաղերի բացմանը Հայաստանի դրոշակակիրը Միքայել Միքայելյանն է լինելու:

    Օլիմպիական խաղերն ավարտվելու են փետրվարի 25-ին:

    Նման թեմաներ

    scroll to top