Երկուշաբթի , 11 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 482.50   Վաճառք` 486.50   ՀՀ ԿԲ` 485.25   
  •  EUR   Առք` 568.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.44   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 486.81   
  •  GBP   Առք` 638.00   Վաճառք` 656.00   ՀՀ ԿԲ` 653.97   
  •  RUB   Առք` 8.11   Վաճառք` 8.28   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 167.00   Վաճառք` 187.00   ՀՀ ԿԲ` 180.81   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Ձնամաքրման աշխատանքներն իրականացվել են մինչև լուսաբաց

Ձնամաքրման աշխատանքներն իրականացվել են մինչև լուսաբաց

Ձնամաքրման աշխատանքներն իրականացվել են մինչև լուսաբաց
Դեկտեմբեր 7, 2017 12:57 Լուրեր, Հասարակություն A+ / A-

Դեկտեմբերի 6-ի երեկոյան մայրաքաղաքում սկսված ձյան տեղումներին զուգահեռ` Երևանի բոլոր վարչական շրջաններում մեկնարկել և ողջ գիշեր շարունակվել են փողոցների և մայթերի, ավելի ուշ նաև դեպի միջբակային տարածքներ տանող ճանապարհների ձյան մաքրման աշխատանքները:
«Սանիթեք» ընկերության և համապատասխան այլ ծառայությունների մեքենամեխանիզմներից բացի, աշխատանքներում ներգրավված են եղել նաև վարչական շրջանների համապատասխան ծառայությունների և համատիրությունների աշխատակիցները: Համեմատաբար ավելի առատ տեղումներ են եղել մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում:
Ձնամաքրմանը զուգահեռ իրականացվել են նաև փողոցներն աղի և ավազի խառնուրդով մշակելու աշխատանքներ՝ մերկասառույցի հնարավոր առաջացումը կանխելու նպատակով: Վերոնշյալ բոլոր աշխատանքները շարունակվել են մինչև լուսաբաց:
Գործընթացը տեղերում վերահսկել են վարչական շրջանների ղեկավարները, իսկ ընդհանուր աշխատանքների համակարգումը կատարվել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության ու հատուկ օպերատիվ շտաբի կողմից:

Նման թեմաներ

scroll to top