Յակուտիայի Հանրապետությունում այսօր ցերեկային ժամերին ձյուն է տեղացել, որից հետո օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է: Ռռուսական լրատվամիջոցների տեղեկությունը փոխանցում է tert.am-ը: Աղբյուրը նշում է նաև, որ Օդերևութաբանների կանխատեսումներով՝ այս օրերին Օմյակոնի շրջանում, որտեղ տեղումներ են գրանցվել, քամու ուժգնությունը տեղ-տեղ հասնում է 9-14 մետր/վայրկյանի, օդի ջերմաստիճանը՝ 4-9 աստիճան տաքություն:
Օմյակոնի շրջանի Տոմտոր գյուղում, որը հայտնի է որպես Ցրտի բևեռ, բնակչությունը Յակուտիայում բոլորից շուտ է զգացել ցուրտը և պատմել են առաջին ձյան մասին: