Կիրակի , 22 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.93   
  •  EUR   Առք` 561.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.16   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.86   
  •  GBP   Առք` 623.00   Վաճառք` 642.00   ՀՀ ԿԲ` 633.83   
  •  RUB   Առք` 8.27   Վաճառք` 8.51   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.94   
outputra5huxgif
Partly Cloudy
16°
Home » Լուրեր » Էդգար Ստեփանյանը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

Էդգար Ստեփանյանը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

Հոկտեմբեր 9, 2017 17:30 Լուրեր, Միջազգային, Սպորտ A+ / A-

sport-hecaniv-9.10.-472x265

Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանն առաջին անգամ կմասնակցի հեծանվահրապարակի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքէջը, նա այժմ մարզումներ է անցկացնում Օլիմպավանում:

Էդգար Ստեփանյանի անձնական մարզիչ Արմեն Գյոզալյանն այդ կապակցությամբ ասել է, որ իր սանն իսկական մարտիկի բնավորություն ունի եւ պատրաստ է պայքարել մինչեւ վերջ.

«Շատ ուժեղ առաջնություն է, որին մասնակցում են օլիմպիական խաղերի, աշխարհի առաջնության չեմպիոններ ու մրցանակակիրներ: Շատ եմ ցանկանում, որ Էդգարի նորամուտը մեծահասակների առաջնություն հաջող լինի: Նա լավ է տրամադրված, սիրում է պայքարել: Մինչեւ առաջնության մեկնարկը Էդգարը լավ մարզավիճակում կլինի», – նշել է մասնագետը:

Եվրոպայի առաջնությունում Էդգար Ստեփանյանը նախնական հայտավորված է չորս մրցաձեւում՝ սկրեչ, օմնիում, 4 կմ հետապնդումով եւ խմբակային մրցավազք:

Հեծանվահրապարակի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը տեղի կունենա Բեռլինում, հոկտեմբերի 18-22-ը: Էդգար Ստեփանյանը մրցավայր կմեկնի հոկտեմբերի 15-ին:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top