Շաբաթ , 26 Մայիս 2018

    outputra5huxgif
    Rain
    15°
    Home » Լուրեր » Էդուարդո Էռնեկյանը հայտարարել է բիզնեսից հեռանալու մասին

    Էդուարդո Էռնեկյանը հայտարարել է բիզնեսից հեռանալու մասին

    Էդուարդո Էռնեկյանը հայտարարել է բիզնեսից հեռանալու մասին
    Հունվար 11, 2018 14:53 Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

    Corporacion America Airports SA միջազգային խոշոր ավիաընկերության սեփականատեր, արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանը հայտարարել է բիզնեսից հեռանալու մասին՝ իր գործունեությունը վստահելով զարմիկին՝ Մարտին Էռնեկյանին:

    Այս մասին գործարարն ասել է Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում:

    «Իմ բիզնեսը կանցնի զարմիկիս: Իմ կարիերան օդանավակայանների բիզնեսում համարում եմ ավարտված»,- Էռնեկյանի խոսքը մեջբերում է գործակալությունը, նշելով, որ այս մասին գործարարն ասել է Բուենոս Այրեսում գտնվող իր գրասենյակում, որտեղ փակցված են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հետ լուսանկարները:

    85-ամյա Էռնեկյանի խոսքով՝ օդանավակայանների բիզնեսից հեռանալը չի նշանակում, որ ինքը թոշակի է անցնում:

    Նման թեմաներ

    scroll to top