Երեքշաբթի , 20 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » Էդվարդ Միլիտոնյանը մեկ «դեմով» ընտրվեց ՀԳՄ նախագահ

    Էդվարդ Միլիտոնյանը մեկ «դեմով» ընտրվեց ՀԳՄ նախագահ

    Էդվարդ Միլիտոնյանը մեկ  «դեմով» ընտրվեց ՀԳՄ նախագահ
    Հուլիս 11, 2018 16:13 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Այսօր Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ (ՀԳՄ) 18-րդ համագումարը, որի ընթացքում կայացավ ՀԳՄ նախագահի ընտրությունը: Միության 530 անդամից քվեարկությանը մասնակցեց 320 հոգի: Այս մասին տեղեկացնում է armtimes.com-ը: ՀԳՄ անդամները գրեթե միաձայն կողմ քվեարկեցին կառույցն արդեն 4 տարի ղեկավարող Էդվարդ Միլիտոնյանի օգտին, դեմ քվեարկեց ընդամենը մեկը:

    Երևան Տոնավաճառ

    Էդվարդ Միլիտոնյանի ցանկությամբ՝ համագումարը սկսվեց աղոթքով եւ Տեր Թովմասի օրհնանքով: Ամենայն հավանականությամբ, Միլիտոնյանը ցանկանում էր աղոթքի միջոցով նպաստել աշխատանքի բնականոն ընթացքին եւ հավատ ներշնչել այդ մեկուկես ժամվա ընթացքում կատարվելիք «իրադարձության» անկողմնակալությանը:

    Բացման խոսքում Միլիտոնյանն ասաց. «Ես այս չորս տարվա մեջ փորձել եմ զերծ մնալ թայֆայից կամ որևիցե խմբից: Ոմանք կարծել են՝ գրողների միությունը հսկայական ֆինանսների տեր կազմակերպություն է, եւ որ 2013 թվականին այդ «մեծ» ժառանգությունը կտակվել է մեզ: Պիտի սառը ջուր լցնեմ ձեր ջրաղացներին եւ ասեմ, որ 2014 թվականի հունվարի մեկով մեր հաշվեհամարին եղել է 63 հազար դրամ եւ ունեցել ենք 8 միլիոն 700 հազար դրամ պարտք՝ տարբեր հարկերի մասերով: Գրական հիմնադրամը ունեցել է 1 միլիոն դրամ, որը հաշվապահի աշխատավարձ պիտի լիներ»,-ասաց Միլիտոնյանը:

    Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


    Նման թեմաներ

    scroll to top