Կիրակի , 22 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.93   
  •  EUR   Առք` 561.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.16   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.86   
  •  GBP   Առք` 623.00   Վաճառք` 642.00   ՀՀ ԿԲ` 633.83   
  •  RUB   Առք` 8.27   Վաճառք` 8.51   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.94   
outputra5huxgif
Mostly Sunny
15°
Home » Լուրեր » Ըմբշամարտի վետերանների ԱԱ. Ժորա Հովհաննիսյանը եզրափակչում է

Ըմբշամարտի վետերանների ԱԱ. Ժորա Հովհաննիսյանը եզրափակչում է

Հոկտեմբեր 13, 2017 15:45 Լուրեր, Միջազգային, Սպորտ A+ / A-

newspic2bdd8729_40d6_4ffa_8a57_37755aafcaa2

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում շարունակվում է հոկտեմբերի 9-ին մեկնարկած ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունը:

Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Այսօր մրցագորգ է դուրս եկել վետերանների ԱԱ-ի 14-ակի չեմպիոն, 62 կգ քաշային Ժորա Հովհաննիսյանը:

Փորձառու ըմբիշը հասել է եզրափակիչ, որտեղ կմրցի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հեջ Նելսոնի հետ:

Հովհաննիսյանը մեկնարկել է 1/8 եզրափակչից, որտեղ 4:0 հաշվով գերազանցել է ճապոնացի Սիսումու Հաշիուրային: Քառորդ եզրափակչում հայ վետերանը ուժեղ է գտնվել ռուս Գենադի Մերեդովից՝ 14:3:

Եզրափակչի ուղեգրի համար Հովհաննիսյանը պայքարել է ռուս Վիկտոր Չերկաշինի հետ և հաղթել 8:2 հաշվով:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top