Գլխավոր Լուրեր Ըմբշամարտի ԵԱ. Վալտեր Մարգարյանը և Լևան Բերիանիձեն պարտվեցին

Ըմբշամարտի ԵԱ. Վալտեր Մարգարյանը և Լևան Բերիանիձեն պարտվեցին

12
0

632

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը:

70 կգ քաշային Վալտեր Մարգարյանը 1/8 եզրափակչում 0:11 հաշվով պարտվել է Ռուսաստանը ներկայացնող Իսրայիլ Կասումովին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն, որը դուրս էր եկել քառորդ եզրափակիչ՝ 5:0 հաշվով հաղթելով մոլդովացի Անդրեյ Ռոմանովին, 1/4-ում պարտություն է կրել:

Բերիանիձեն  1:3 հաշվով զիջել է Ադրբեջանը ներկայացնող Ջամալադին Մագոմեդովին:

Հավելենք, որ ռուս և ադրբեջանցի ըմբիշների՝ եզրափակիչ դուրս գալու դեպքում Հայաստանի ներկայացուցիչները հնարավորություն կստանան պայքարելու բրոնզե մեդալի համար: