Ուրբաթ , 25 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    21°
    Home » Լուրեր » Ընդդիմադիր գործիչ. «TRT-ն 80 մլն բնակչության փողերով մեկ անձի համար է աշխատում»

    Ընդդիմադիր գործիչ. «TRT-ն 80 մլն բնակչության փողերով մեկ անձի համար է աշխատում»

    Ընդդիմադիր գործիչ. «TRT-ն 80 մլն բնակչության փողերով մեկ անձի համար է աշխատում»
    Մայիս 15, 2018 23:09 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Թուրքիայի պետական հեռուստառադիոընկերությունը (TRT)  խստորեն բարկացրել է երկրի ընդդիմադիր քաղաքական ուժերին։ Թուրքիայում հունիսի 24-ին անցկացվելիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդամենը 1․5 ամիս է մնացել։ Իսկ TRT-ն նախընտրական քարոզարշավի համար իշխող կոալիցիային անհամեմատ ավելի շատ եթերաժամանակ է տրամադրում, քան ընդդիմադիրներին։
    Իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) -  «Ազգայնական շարժում» կուսակցությունների (ԱՇԿ- MHP) կազմած կոալիցիային ընդհանուր առմամբ տրամադրվել է 37 ժամ 40 րոպե 2 վայրկյան եթերաժամանակ։ Այն դեպքում, երբ ապրիլի 17-ից մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը  (ԺԴԿ-HDP) և «Saadet» կուսակցությանը TRT-ն ընդհանրապես եթեր չի տրամադրել, իսկ նորաստեղծ ընդդիմադիր «İYİ» կուսակցությանն ընդամենը 9․5 րոպե եթերաժամանակ է հատկացրել։
    Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTÜK) անդամ, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչ Իլհան Թաշչըն տեղեկացրել է, որ պետությունը RTÜK-ից խլել է անհավասար եթերների վերահսկման և կարգավորման ֆունկցիան։
    «Ցավոք ԱԶԿ-ի իշխանությունը այդ իրավունքը վերցրել է։ Այժմ RTÜK-ից միայն անունն է մնացել։ TRT-ն, որը գոյատևում է 80 մլն բնակչության տված հարկերով և պարտավոր է հանրային լրատվություն ապահովել, շատ կողմնապահ եթեր է իրականացնում։ Այնպիսի տպավորություն է, որ դա ոչ թե հանրային հեռուստաընկերություն է, այլ պատկանում է միայն մեկ կուսակցության, անգամ մեկ անձի։ Մեկ անձ եմ ասում, քանի որ անհրաժեշտության դեպքում վարչապետի ելույթն ընդհատվում է և եթերը տրամադրվում է հանրապետության նախագահին։ Դա հավասարության սկզբունքին կտրականապես դեմ է», – ասել  է Թաշչըն։
    Նա նշել, որ Թուրքիայում շուրջ 1․700 ռադիո և հեռուստատեսություն է գործում և դրանից կարող է տպավորություն ստեղծվել, թե երկրում բազմակարծություն գոյություն ունի։ Մինչդեռ, ըստ ընդդիմադիր գործչի, երկրում բոլորը միաձայն ու միանման եթեր են իրականացնում

    Աղբյուր`  ermenihaber.am

    Նման թեմաներ

    scroll to top