Գլխավոր Լուրեր Ընդդիմադիր թեկնածուն դարձավ Ստամբուլի քաղաքապետ

Ընդդիմադիր թեկնածուն դարձավ Ստամբուլի քաղաքապետ

1
0

Թուրքիայում մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում ամենամեծ անակնկալը գրանցվեց Ստամբուլում, որտեղ հաղթեց ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։

Ընտրության արդյունքների հրապարակումից հետո Ստամբուլի որոշ շրջաններում որոշում կայացվեց քվեների վերահաշվարկ կատարել:

16 օր տևած վերահաշվարկի արդյունքում Էքրեմ Իմամօղլուն 13.729 ձայների տարբերությամբ հաղթեց իր մրցակից իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) թեկնածու Բինալի Յըլդըրըմին:

Ապրիլի 17-ին քաղաքապետի մանդատը ստանձնելու համար Էքրեմ Իմամօղլուին կանչել են Ստամբուլի ընտրական հանձնաժողով:

Այս մասին Twitter-ում գրառում է կատարել CHP-ի Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուն:

«Գնում ենք մեր մանդատը ստանալու»,- գրել է Քաֆթանջըօղլուն:

Canan Kaftancıoğ[email protected]

İyi Parti İl Başk. nı mevkidaşım @SatukBugra3 ile birlikte mazbatamızı almaya gidiyoruz. @ekrem_imamoglu

3,924 people are talking about this