Գլխավոր Լուրեր Ընդհանուր առմամբ՝ մարզերում մաքրվել է 98 աղբակույտ

Ընդհանուր առմամբ՝ մարզերում մաքրվել է 98 աղբակույտ

6
0

Ամփոփվել են շաբաթօրյակի  արդյունքները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ամփոփել է հունիսի 8-ին կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքները:

Ըստ ՀՀ մարզերից ստացված տեղեկատվության՝ շաբաթօրյակին ներգրավվել է 1898 միավոր տեխնիկա, կիրառվել են  մաքրման տարբեր տեսակի շուրջ 46481 գործիքներ։ Ընդհանուր առմամբ՝  մարզերում մաքրվել է 98 աղբակույտ։

Համապետական մաքրության  աշխատանքներին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային ու համայնքային ենթակայության հիմնարկների, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և բազմաթիվ կամավորներ։

Աղբից մաքրվել են փողոցներ, բակեր, միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներ, անտառամերձ ու  ճանապարհամերձ տարածքներ,  այգիներ, պուրակներ, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների տարածքներ։