Երեքշաբթի , 25 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    26°
    Home » Արցախ » Ընդունել եմ Նախագահի առաջարկը մեկ պայմանով, որ չեմ ստանալու աշխատավարձ

    Ընդունել եմ Նախագահի առաջարկը մեկ պայմանով, որ չեմ ստանալու աշխատավարձ

    Ընդունել եմ Նախագահի առաջարկը մեկ պայմանով, որ չեմ ստանալու աշխատավարձ
    Հուլիս 3, 2018 22:30 Արցախ, Բլոգ, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Արցախի նախկին պետնախարար, ներկայումս Արցախի նախագահ Բակո Սահակյանի օգնական Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով պատճառները, թե ինչու է ընդունել Բակո Սահակյանի առաջարկը՝ դառնալ իր օգնականը:

    Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

     

    «Հարգելի՛ հայրենակիցներ,

    Երեկ նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով նշանակվել եմ Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական – Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:

    Կարևորելով քաղաքական որոշումների թափանցիկությունը՝ կուզեի մի քանի դիտարկում ներկայացնել այս որոշման առթիվ:

    Առաջին՝ տեղեկացնեմ, որ ընդունել եմ նախագահ Բակո Սահակյանի առաջարկը մի քանի պատճառներով, մասնավորապես

    Անհրաժեշտություն կա համակարգել մի շարք ներդրումային ու բարեգործական ծրագրերի իրագործումը՝ հաշվի առնելով դրանցում իմ դերակատարությունը, տարիների ընթացքում կուտակած փորձը և ձևավորված կապերը:

    Պետնախարարի պաշտոնից հրաժարվելով սեփական նախաձեռնությամբ՝ ես մյուս կողմից խնդիր ունեի չհրաժարվել և չխուսափել քաղաքական պատասխանատվությունից, որը ստանձնել եմ նախագահական ընտրություններում Բակո Սահակյանի թեկնածությունը պաշտպանելու, խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք» կուսակցության՝ բարձր վստահության արժանանալու և վարչապետի ու պետական նախարարի պաշտոնները զբաղեցնելու միջոցով:

    Երկրորդ՝ ես ընդունել եմ Նախագահի առաջարկը մեկ պայմանով, որ փաստացի չեմ ստանալու աշխատավարձ և չեմ օգտվելու ծառայողական մեքենայից:

    Երրորդ՝ ուժի մեջ է մնում իմ այն հայտարարությունը, որ շարունակելու եմ ակտիվորեն զբաղվել հասարակական-քաղաքական գործունեությամբ՝ նաև որպես «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ: Այսինքն՝ պետական պաշտոն ստանձնելն առնվազն բացասականորեն չի անդրադառնա իմ հասարակական-քաղաքական գործունեության շարունակականության վրա»:

    Նման թեմաներ

    scroll to top