Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    21°
    Home » Լուրեր » Ընդունելության քննությունները կհետաձգվեն. ԿԳ նախարար

    Ընդունելության քննությունները կհետաձգվեն. ԿԳ նախարար

    Ընդունելության քննությունները կհետաձգվեն. ԿԳ նախարար
    Մայիս 14, 2018 11:56 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել՝ ընդունելության քննությունները մեկ շաբաթով հետաձգելու առաջարկով:

    «Մի կարևոր հարց. քանի որ ավարտական դասարանների աշակերտները Համաժողովրդական շարժման ընթացքում ժամանակ են կորցրել և լավ չեն պարապել քննությունների համար: Առաջարկ ունեմ մեկ շաբաթով հետաձգելու ընդունելության քննությունները: Կուզեմ լսել կարծիքներ մինչև կառավարության հետ համաձայնեցնելը, հիմնականում խնդիրները գրեք: Հատկապես ուսուցիչներին կուզեմ լսել»,- գրել է ԿԳ նախարարը:

    scroll to top