Շաբաթ , 17 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Ընտանեկան բռնության օրենքը չի հավակնում մտնել մարդկանց ընտանիքներ

    Ընտանեկան բռնության օրենքը չի հավակնում մտնել մարդկանց ընտանիքներ

    Ընտանեկան բռնության օրենքը չի հավակնում մտնել մարդկանց ընտանիքներ
    Դեկտեմբեր 7, 2017 10:47 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Խորհրդարանն ավարտվեցին «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկումները:

    Երևան Տոնավաճառ

    Հարցով հարակից զեկուցող ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը եզրափակիչ ելույթում նշեց, որ վերահաստատում է երեկ հնչեցրած իր դիրքորոշումը և համոզված է, որ այդ դիրքորոշումը դահլիճում գտնվող մեծամասնության կողմից հավանության է արժանանում, ապա կոչ արեց չվերագրել այս օրենքին այնպիսի դեր, ինչպիսին այն չունի և չի կարող ունենալ:

    «Մի՛ վերագրեք այս օրենքին կարգավորիչ դեր, այս օրենքը չի հավակնում, նպատակադրում չի էլ եղել մտնելու մարդկանց ընտանիքներ, չի կարող որևէ օրենք մտնել մարդկանց ընտանիքներ: Մի՛ վերապահեք այնպիսի դեր, որն ի սկզբանե բաժանարար գծեր է տանում, չկա այստեղ մեր և ձեր տեսակետ»,- ասաց նա:

    ԱԺ փոխնախագահը չի կիսում այն տեսակետները, որոնք այս օրենքի համատեքստում քննարկում են մայրիշխանության կամ հայրիշխանության պայքար և այլ խնդիրներ: «Ինչ վերաբերում է հայհոյական մշակույթը ի ցույց դնողներին, այդ տեսակետն այլ տիրույթում է, և այդ տիրույթում ես անելիք չունեմ»,- ասաց նա, ապա կոչ արեց, որ բոլորը կողմ քվեարկեն այս օրինագծին:

    Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն էլ ասաց. «Հաշվի առնելով այն, որ մենք արագացված ենք այս օրենքը քննարկում, ես կխնդրեի եղած առաջարկությունները ներկայացնել հանձնաժողով մինչև երկուշաբթի օրը: Մենք սպասում ենք համապատասխան առաջարկներին, պատրաստ ենք աշխատել պատգամավորների հետ»:

    Օրինագիծն առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվի վաղը:

    Հիշեցնենք, որ երեկ նախագիծը բուռն քննարկումների փուլ անցավ: Օրենքի նախագծի վերաբերյալ պատգամավորների տեսակետները էականորեն տարբերվում են:


    Նման թեմաներ

    scroll to top