Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ընթանում են ճանապարհների փոսալցման և հարթեցման աշխատանքներ

    Ընթանում են ճանապարհների փոսալցման և հարթեցման աշխատանքներ

    Ընթանում են ճանապարհների փոսալցման և հարթեցման աշխատանքներ
    Մայիս 16, 2019 22:30 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն մայիսի 16-ի առավոտյան այցելել է Զարթոնք համայնք` ծանոթանալու համայնքի գլխավոր ճանապարհի աղացած ասֆալտով փոսալցման և հարթեցման աշխատանքներին։

     Զարթոնքում և ևս ութ համայնքում փոսալցման և հարթեցման աշխատանքներն իրականացվում են մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության և համայնքապետերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

    Ըստ նույն աղբյուրի, մարզպետի միջնորդությամբ Սև ջուր գետից օգտվող Զարթոնք, Արտաշար և Եղեգնուտ համայնքներում ջրամատակարարումը բարելավելու և տարափոխիկ հիվանդությունները կանխարգելելու նպատակով Արաքս գետի ազատ հոսքերից ոռոգման ջրի դոտացիա է տրվել Սև ջուր գետին` Սելավ-Մաստարա հեղեղատարով և Արմավիրի մայր ջրանցքով:


    Նման թեմաներ

    scroll to top