Ուրբաթ , 17 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Sunny
    32°
    Home » Լուրեր » Ընտրակաշառքը թաքցնելու ձեւ է. Ռուստամյանը՝ բարեգործության նախագծի մասին

    Ընտրակաշառքը թաքցնելու ձեւ է. Ռուստամյանը՝ բարեգործության նախագծի մասին

    Ընտրակաշառքը թաքցնելու ձեւ է. Ռուստամյանը՝ բարեգործության նախագծի մասին
    Հունիս 13, 2018 12:46 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին «Բարեգործության մասին» օրենքի նախագծի մասին, որը  քննարկվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստում:

    Այն, հիշեցնենք, Կարեն Կարապետյանի կառավարությունից  մնացած նախագիծ է, որին, սակայն դեմ են «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները: «Ընտրություններին տեսել ենք «բարեգործություն» ասածը, որը չարաշահում են, եւ դա ընտրակաշառքը թաքցնելու ձեւ է: Դրա դեմ պետք է պայքարել: Բարեգործությունն այն է, որ անում ես՝ ոչինչ չակնկալելով»,- ասաց օրենսդիր մարմնի անդամը:

    ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքով՝ այս նախագծի նպատակն է բարեգործությունը բարեգործություն թողնել, որպեսզի այն որեւէ շահույթ չհետապնդի:

    Նման թեմաներ

    scroll to top