Երեքշաբթի , 25 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ըստ GALLUP-ի՝ ամենաբարձր եւ ամենացածր գնահատական ստացած մարզպետները

    Ըստ GALLUP-ի՝ ամենաբարձր եւ ամենացածր գնահատական ստացած մարզպետները

    Ըստ GALLUP-ի՝ ամենաբարձր եւ ամենացածր գնահատական ստացած մարզպետները
    Մայիս 22, 2019 15:45 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «GALLUP International association»-ի իրականացված հարցումների համաձայն Հայաստանում քաղաքացիները մարզպետներից ամենաբարձր գնահատականը տվել են Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի կատարած աշխատանքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

    «Քաղաքացիներին խնդրել ենք գնահատել մարզպետների աշխատանքը 1- 5 բալային սանդղակով, որտեղ 1-ը` նվազագույն, 5-ը առավելագույն գնահատականն է: Ամենաբարձր միջինացված գնահատականը ստացել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը` 4 բալ, նրան 3,8 բալով հաջորդում են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը: Ամենացածր գնահատականը` 2,7 բալ, ստացել է Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը»,- ասաց Նավասարդյանը:

    Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։

    Լուսանկարում՝ ձախից աջ՝ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյան, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան


    Նման թեմաներ

    scroll to top