Շաբաթ , 29 Ապրիլ 2017

  •  USD   Առք` 482.50   Վաճառք` 486.50   ՀՀ ԿԲ` 484.68   
  •  EUR   Առք` 521.00   Վաճառք` 536.00   ՀՀ ԿԲ` 530.14   
  •  CHF   Առք` 462.00   Վաճառք` 493.00   ՀՀ ԿԲ` 489.28   
  •  GBP   Առք` 615.00   Վաճառք` 634.00   ՀՀ ԿԲ` 627.08   
  •  RUB   Առք` 8.38   Վաճառք` 8.65   ՀՀ ԿԲ` 8.50   
  •  GEL   Առք` 183.00   Վաճառք` 206.00   ՀՀ ԿԲ` 198.64   
outputra5huxgif
°
Home » Լուրեր » Ըստ հաղորդումների` ոստիկանները խոշտանգում են կատարել. ՀՔԾ

Ըստ հաղորդումների` ոստիկանները խոշտանգում են կատարել. ՀՔԾ

Մարտ 14, 2017 15:50 Լուրեր, Հասարակություն A+ / A-

HQTS

Քաղաքացիներ Մնացական Դ.-ի, Կարինե Մ.-ի և Յուրի Շ.-ի հաղորդումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում երեք քրեական գործ է հարուցվել ոստիկանների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և խոշտանգում կատարելու դեպքերի առթիվ:

Ծառայությունը հայտնում է, որ Աշտարակ քաղաքի բնակիչ, խուլիգանության մեջ կասկածվող Մնացական Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 04.08.2016թ.-ին Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցում տեղի ունեցած դանակահարության դեպքի վայրից ոստիկանության աշխատակիցներն իրեն բերման են ենթարկել Աշտարակի բաժին, որի խցերից մեկում երկու ոստիկան խոշտանգել են իրեն` հարվածելով մարմնի տարբեր մասերին և ստիպելով տեղեկություններ հայտնել դանակահարություն կատարողի վերաբերյալ:

Աբովյան քաղաքի բնակիչ Կարինե Մ.-ն ևս հաղորդում է տվել ոստիկանի կողմից ծեծի ենթարկվելու դեպքի վերաբերյալ. մասնավորապես, հայտնել է, որ հարևանի հետ տեղի ունեցած վիճաբանության պատճառով ահազանգով տվյալ հասցե ժամանած ոստիկանության Կոտայքի բաժնի տեսուչն իրեն ծեծելով և հայհոյանքներ տալով բերման է ենթարկել բաժին, ապա տեղափոխել տեղի խցերից մեկը, որտեղ շարունակել է ծեծել իրեն:

Հատուկ քննչական ծառայությունում ստացված մեկ այլ հաղորդման համաձայն` Երևանի բնակիչ Յուրի Շ.-ն իրեն պատկանող որսորդական հրացանն օգտագործելու թույլտվություն ստանալու հետ կապված հարցերի շուրջ վիճաբանության է բռնվել ոստիկանության Արարատի մարզային վարչության Վեդիի բաժնի աշխատակցի հետ: Ըստ հաղորդման` վիճաբանության ընթացքում հիշյալ ոստիկանը բռնություն է գործադրել Յուրի Շ.-ի նկատմամբ` բռունցքներով հարվածել է դեմքին ու կրծքավանդակին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ անձանց կողմից խոշատանգում կատարելու, ինչպես նաև բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top