Երկուշաբթի , 19 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    Home » Բլոգ » Էջմիածնի քաղաքապետարանը օրական 20 հազար դրամի ծաղիկ է գնել. բացահայտում

    Էջմիածնի քաղաքապետարանը օրական 20 հազար դրամի ծաղիկ է գնել. բացահայտում

    Էջմիածնի քաղաքապետարանը օրական 20 հազար դրամի ծաղիկ է գնել. բացահայտում
    Հուլիս 12, 2018 13:54 Բլոգ, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ համայնքային բյուջեի շռայլությունների մասին:

    Երևան Տոնավաճառ
    Նրա գրառման համաձայն` գնումների գործընթացների ուսումնասիրությունները պարզել են, որ Էջմիածնի քաղաքապետարանը վերջին տարիներիներին տարեկան 7,200,000 ՀՀ դրամի ծաղիկ կամ ծաղկեպսակ է ձեռք բերել մի Ա/Ձ-ից:

    «Մաթեմատիկական պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ տարիներ շարունակ Էջմիածնի քաղաքապետարանը ամսական 600,000 ՀՀ դրամի կամ օրական 20,000 ՀՀ դրամի ծաղիկ կամ ծաղկեպսակ է ձեռք բերել: Թե ինչ նպատակով է դա արվել, անհայտ է, սակայն, կարծում եմ, բոլորիս համար ակնհայտ է, որ համայնքային համեստ բյուջեի համար սա անթույլատրելի շռայլություն է և միջոցների անհարկի վատնում»,–գրել է Դիանա Գասպարյանը:


    Նման թեմաներ

    scroll to top