Երկուշաբթի , 29 Մայիս 2017

  •  USD   Առք` 479.50   Վաճառք` 483.50   ՀՀ ԿԲ` 481.77   
  •  EUR   Առք` 533.00   Վաճառք` 543.00   ՀՀ ԿԲ` 540.26   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 500.00   ՀՀ ԿԲ` 496.36   
  •  GBP   Առք` 608.00   Վաճառք` 626.00   ՀՀ ԿԲ` 619.89   
  •  RUB   Առք` 8.43   Վաճառք` 8.60   ՀՀ ԿԲ` 8.50   
  •  GEL   Առք` 186.00   Վաճառք` 207.00   ՀՀ ԿԲ` 199.51   
outputra5huxgif
°
Home » Լուրեր » Էլեկտրաէներգիայի առաքումը Վրաստան ակտիվանում է

Էլեկտրաէներգիայի առաքումը Վրաստան ակտիվանում է

Ապրիլ 18, 2017 12:27 Լուրեր, Հասարակություն A+ / A-

18.04.2017

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալներն ավելացել են շուրջ 9,3 տոկոսով։ Արտադրվել է ընդհանուր առմամբ 2,1 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը 178 մլն կՎտժ-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։

Ներքին շուկայում սպառվել է 1,7 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա։ Աճը նախորդ տարվա համեմատ կազմել է ավելի քան 10 տոկոս։ Ներքին շուկայում տարեսկզբի երեք ամիսներին  ծախսվել է 156 մլն կՎտժ-ով ավել էլեկտրաէներգիա։

Ակտիվացել է էլեկտրաէներգիայի արտահանումը հարևան Վրաստան։ Առաջին եռամսյակում վրացական շուկա է առաքվել 75,8 մլն կՎտժ էլեկտրաէներգիա։

Դրան նպաստել է այս տարվա փետրվարին «Էներգոիմպեքս» ՓԲԸ-ի և «Գլոբալ Ինթերնեշիոնալ Էներջի» Կորպորացիայի միջև ստորագրված՝ Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրական էներգիայի փոխհոսքեր իրականացնելու վերաբերյալ պայմանագիր, ինչը թույլ է տվել օպտիմալացնել Հայաստանում էլեկտրական էներգիայի արտադրման և սպառման ռեժիմները։ Արդյունքում՝ փետրվարին վրացական շուկա է առաքվել 25,4 մլն կՎտժ, մարտին` 50,8 մլն կՎտժ էլեկտրաէներգիա։

Կանխատեսվում է, որ ապրիլին արտահանումը Վրաստան կկազմի շուրջ 40 մլն կՎտժ:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ուղղությամբ առաքումներ չեն իրականացվել։

Տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժին

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top