Շաբաթ , 22 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Rain
    16°
    Home » Լուրեր » էլեկտրամոբիլներից մաքսատուրք գանձելը աբսուրդ է. իրավապաշտպան

    էլեկտրամոբիլներից մաքսատուրք գանձելը աբսուրդ է. իրավապաշտպան

    էլեկտրամոբիլներից մաքսատուրք գանձելը աբսուրդ է. իրավապաշտպան
    Մարտ 12, 2018 16:26 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    Իրավապաշտպան Արա Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ էլեկտրամոբիլ ներմուծելու դեպքում  մաքսատուրք գանձելն անիմաստ է: Արա Խաչատրյանի տեղեկացմամբ` 2017-ին Հայաստան ներկրված էլեկտրամոբիլներից 2%-ի չափով բնապահպանական վճար են գանձել։ «Կան երկրներ, որտեղ նման մեքենաների ներկրումը խթանելու համար ընդհանրապես դրանք չեն մաքսազերծվում»,-մանրամասնեց Ա. Խաչատրյանը։

    Իրավապաշտպանը նաև անդրադարձավ նաև ՊԵԿ-ի որոշումներից մեկին, համաձայն որի՝ 2018-ի հունվարի 1-ից «ինվոյսային» արժեքներով մաքսազերծում չի արվում. «Մինչև 2017 թվականի ավարտը, օրինակ` Ճապոնիայից ներկրվող մեքենայի համար ինվոյսային արժեքը գործում էր, իսկ Վրաստանից ներկրվող մեքենայի դեպքում ինվոյսային արժեքը հիմք չէր հանդիսանում։ Այժմ այն քաղաքացին, ով 2017-ի ավարտին մեքենա էր պատվիրել Ճապոնիայից, կրկին ենթարկվում է նոր փոփոխությանը՝ ինվոյսային արժեքը չի գործում»,- ասաց իրավապաշտպանը։

    Բանախոսը նաև հայտնեց, որ 2018-ի հունվարից ՊԵԿ-ը «ինվոյսային» արժեքները հաշվի չի առնելու և հրապարակել է մաքսային նոր գնացուցակ, որ քաղաքացին իմանա, թե կոնկրետ մեքենայի դեպքում ինչ մաքսային վճար է՝ այդկերպ նաև փորձելով խուսափել կոռուպցիոն ռիսկերից։

    Նման թեմաներ

    scroll to top