Երկուշաբթի , 17 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Էմանուել Մակրոնն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

    Էմանուել Մակրոնն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

    Էմանուել Մակրոնն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
    Հոկտեմբեր 11, 2018 10:16 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այլ պաշտոնյաների հետ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ նրանք ծաղիկներ դրեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

    Երևան Տոնավաճառ

    Մակրոնին ուղեկցում էին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը։

    Թանգարանում կատարած շրջայցից հետո Ֆրանսիայի նախագահը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում. «Ծանր ապրումներով ու հուզմունքով ենք այսօր այստեղ: Ֆրանսիայի անունից ես հարգանքի տուրք եմ մատուցում բոլոր նրանց, ովքեր ընկան՝ «արևն առած իրենց աչքերի մեջ», նրանք, ովքեր՝ «միայն ապրել էին ուզում»: Ֆրանսիան քողազերծել է ցեղասպանությունը դեռ 1915 թվականին մտավորականների կողմից: Եվ նա ընդունել է երեխաներին և ընտանիքներին, ովքեր փախչում էին ցեղասպանությունից, և ովքեր մեր ազգն ավելի հարստացրեցին:

    Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճշմարտության ու ճանաչման համար:

    Այս տխուր խոնարհումը: Նրանց համար, ովքեր ընկան: Մեր և գալիք սերունդների համար»:

    Ի դեպ, նշենք, որ գրառման մեջ Մակրոնն օգտագործել է Շառլ Ազնավուրի «Նրանք ընկան»  հայտնի  երգի բառերից հատվածներ:

     


    scroll to top