Գլխավոր Լուրեր Էն ժամանակ Նիկոլն էր, հիմա՝ Աշոտյանը. Սեյրան Սարոյան

Էն ժամանակ Նիկոլն էր, հիմա՝ Աշոտյանը. Սեյրան Սարոյան

1
0

ՀՀԿ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր ասուլիսում հարցին՝ Աշոտյանը հիմա լավ ընդդիմությո՞ւն է ասաց, որ դերերը փոխվել են: « Էն ժամանակ Նիկոլն էն քլնգում,  հիմա էլ Աշոտյանն է քլնգում: Վատ չի քլնգում»,- ասաց օրենսդիր մարմնի անդամը:

Հիշեցնենք՝ Սեյրան Սարոյանն այսօր ասուլիս է հրավիրել իր տանը որոշ երեւույթների մասին  խոսելու: Մամուլը գրել էր՝ օգոստոսի 18-ին ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի Էջմիածնում գտնվող տանը:

Գոհ է արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքից: Սեյրան Սարոյանն ասաց՝ կցանկանար, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի  պես արտաքին քաղաքականություն վարեր: «Հիմա թողնենք, որ աշխատի Նիկոլը, օգնենք նրան: Կտեսնենք՝ երկիրը երկիր է դառնալու»,- ասաց գեներալը:

Արդյոք կձերբակալեն Սերժ Սարգսյանին, ինչպես հայտարարել է նրա փեսան՝ Միքայել Մինասյանը: «Չեմ հավատում՝ սուտի շուխուրներ են: «Մեկին բռնել են, ինչ են անում, որ մյուսին բռնեն»,- պատասխանեց գեներալը՝ ակնարկելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Ինչո՞ւ է այսօր Սեյրան Սարոյանը ասուլիս հրավիրել: «Ուզում եմ իմանամ, թե ով  է ուզում էս երկիրը պառակտի: Իմ ընտանիքն ու ես քաղաքականությունից դուրս եմ, զբաղվում եմ առողջական խնդիրներով»,- ասաց  գեներալը: