Գլխավոր Լուրեր Էներգետիկ համակարգը ցուցաբերեց բավարար ճկունություն․ վարչապետ

Էներգետիկ համակարգը ցուցաբերեց բավարար ճկունություն․ վարչապետ

1
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում, արձագանքելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե էներգետիկ համակարգում գրանցված խափանումների պատճառները պարզելու հանձնարարական է տվել, նշեց.

«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ևս ծառայողական քննություն է նշանակել՝ հասկանալու համար պատճառները, բայց երեկ գործնականում 20:00-ի շրջանում ամբողջապես վերականգնվել էր հանրապետության ողջ էներգահամակարգի գործունեությունը, ուզում եմ այս կապակցությամբ երեկվա դեպքի համատեքստում շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի մեր գործընկերներին, որ այդ իրավիճակում օպերատիվ աջակցություն ցուցաբերեցին, և հնարավոր եղավ խուսափել այնպիսի հետևանքներից, երբ էներգետիկ համակարգը երկարատև կոլապսի առաջ կանգներ»:

Փաշինյանը նշեց, որ էներգետիկ համակարգը ցուցաբերեց բավարար ճկունություն և կենսունակություն, ուղղակի պետք է հասկանալ պատճառները:

Նա հիշեցրեց՝ երկու վարկած կա, երկուսն էլ արտաքին են, իսկ ներքին վարկած կարծես թե չունենք, բայց կարծում է՝ պատճառները պետք է հստակ հասկանալ: