Ուրբաթ , 27 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    15°
    Home » Լուրեր » Էնքան չեմ հարգում ձմեռ պապիներին

    Էնքան չեմ հարգում ձմեռ պապիներին

    Էնքան չեմ հարգում ձմեռ պապիներին
    Հունվար 3, 2018 18:00 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան  Բոստանջյանը չի թաքցնում՝ ջանում  է Նոր տարվա իր սեղանը ճոխ լինի: «Չեմ ուզում սուտ համեստություն անել»,- ասաց պատգամավորն Araratnews.am-ի  հետ զրույցում:

    Պարո՛ն Բոստանջյան, 2017-ի Ձեր ձեռքբերումը:

    Վերընտրվեցի ԱԺ պատգամավոր:  Թոռս գնաց բանակ: Դա ձեռքբերում է իմ երկրի պաշտպանության  համար: Մյուս թոռս ընդունվեց ինստիտուտ: Ծնվեց  մյուս թոռս:

    2017-ի Ձեր բացթողումը:

    Կուզենայի առաջընթաց ունենայինք որոշ հարցերում: Ես էլ մասնակցեի այդ գործընթացներին, որոնք չեն եղել: Դա ես համարում եմ իմ բացթողումը:

    2017-ի կորուստը:

    Չի եղել:

    Ի՞նչը կիսատ մնաց 2017-ին, որն ավարտելու եք այս տարի:

    2017-ին բարձրագույն կրթության վերաբերյալ օրինագծի մշակումները չհասցրինք անել: Դա պետք է ավարտենք այս տարի:

    2017-ի անակնկալը:

    Նորից հայտնվեցի ԱԺ-ում:

    Ամանորյա սիրելի ուտեստ եւ խմիչք, որը պետք է  լինի Վարդան Բոստանջյանի սեղանին: 

    Հայ մարդիկ ձգտում են  ճոխ սեղան ունենալ: Մենք ծագումով Բայազետից ենք՝ քուֆթա, Քյավառի փախլավա, ձուկ ենք դնում սեղանին: Խոզի բուդ չենք  կարող չդնել: Խմիչքից ավելի շատ կոնյակ ենք նախընտրում: Օղին էլ վատ չի նայվում սեղանին:

    Ինչո՞վ է առանձնահատուկ Վարդան Բոստանջյանի ամանորյա սեղանը:

    Դե, չեմ ուզում սուտի համեստանալ: Ուզում եմ սեղանս լավագույնը լինի թե՛ գեղեցկության, թե՛ տեսականու առումով:

    Հիշարժան Ամանոր, որը տպավորել  է Ձեզ մինչ օրս:

    Աշխատում եմ՝  ամեն Նոր տարի էլ հիշարժան դարձնել, քանի որ ամեն մարդ էլ  մտածում է՝ հաջորդ տարի կկատարվի իր ցանկությունը:

    Ամանորյա հեքիաթ, որին մինչ օրս հավատում եք:

    Հեքիաթներին չեմ ուզում հավատալ:

    2017-ն Աքլորի տարի էր: Կես կատակ-կես լուրջ՝ որտե՞ղ եւ ե՞րբ հասցրիք «աքլորանալ»:

    Չեմ աքլորանում (ծիծաղում է-հեղ.): Այնպիսին եմ, ինչպիսին բնությունը ստեղծել է: Արհեստական բաներ չեմ սիրում:

    2018-ը Շան տարի է: Ո՞ւմ կամ ինչի՞ն եք հավատարիմ  լինելու այս տարի:

    Մի՛ ասեք՝ ո՞ւմ կամ ինչի՞ն: Ես հավատարիմ եմ ցանկացած պարագայում: Մրջյունի նկատմամբ էլ հավատարիմ կլինեմ: Հավատարիմ մարդը պետք է հավատարիմ լինի իր ամբողջ էությամբ:

    Շարունակեք  միտքը՝ եթե լինեի Ձմեռ պապիկ…

    Չէի լինի, որովհետեւ էնքան էլ չեմ հարգում ձմեռ պապիներին: Փոքր ժամանակվանից  չեմ հուզվել ձմեռ պապիներով:

    Սոնա Դավթյան

    scroll to top